24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

««Կարգին» քաղաքապե՞տ, թե՞ օտարերկրյա տնփեսա»

«Այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյո՞ք Հայկ Մարությանը ՀՀ քազաքացի է միայն, թե նաև Չեխիայի։ Փաստերը հուշում են, որ ինչ-որ հստակ բան կապված Չեխիայի հետ Հայկոն ունի՝ բացի ահռելի գույքը, քանի որ կոնկրետ հաճախականությամբ գնում է ուղիղ Չեխիա, իսկ այդ ինչ-որ բանը իր քաղաքացիության/կեցության հարցեր կարգավորելն է։

Հիմա էլ մեր հարկերի հաշվին նա նույն գործով Չեխիայում է արդեն մի շաբաթից ավել։ Պատկերացնում եք Հայաստանի 5 կարևոր պաշտոններից մեկը զբաղեցնողը փոխանակ օրուգիշեր աշխատի գոնե իր տված խոստումներից մեկը կատարելու համար, իր անձնական հարցերով գնում է գործուղման, որ իր կեցության թղթերը նորմալ լինի։ Ինչքա՞ն բեզպրիդելա, որ ուրիշ երկրից կախվածություն ունեցողը Համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետնա, ով պոպուլիստական լոզունգներով եկավ պաշտոնի ու բան չարեց ու չի էլ անելու. ոչ տրանսպորտը փոխեց, ոչ լիֆտերը, կանաչ տարածքները գնալով քչանում են, երևանցիների դիմումները մատնված են անուշադրության, ապօրինությունները չեն էլ վերահսկվում ու կանխվում։

Կասեք աղբահանությու՞ն, ոչ մի երևանցի գոհ չի իր բակի կամ հարակից փողոցի ու մայթի աղբահանությունից։ Աղբն էլ դեռ նորմալ չի հավաքվում, որը ժամանակին նորմալ հավաքվում էր։ Մեր կարգինը եկավ քանդեց էտ հիմնարկը, ստեղծեց ոչ թափանցիկ պայմաններում համայնքային հիմնարկ ու դրեց երևանցիներիս վզին քաղաքային լիքը ծրագրեր կատարելու փոխարեն։ Էտ մոտավոր էնա, երբ ունենում ես լավ վերանորոգված տուն, տնփեսայա գալիս, դնում նոր վերանորոգված տունդ թեթև ընթացիկ նորոգման փոխարեն քանդումա հիմնահատակ, գույքնելա դեն նետում, հետո վարկա վերցնում սարքումա ու գույքա առնում անհասկանալի պայմաններով և ասում դե կփակվեք էս վարկը մի տաս տարի։ Կարծում եմ նման կասկածելի ու կիսաերևանցի քաղաքագլուխը ուղղակի պետք չի Երևանին»։

Ինգա Աբրահամյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ