20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առաջ 2 միլիոն աշխատավարձ էի ստանում, հիմա՝ 1,5. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ կարիք չկա ևս մեկ անգամ անդրադառնալ ՀՀ վարչապետի կողմից տրված գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը, քանի որ, ըստ նրա՝ այդ մասին վարչապետը համապարփակ անդրադարձել է  Ազգային ժողովում:

«Որևէ այդպիսի նպատակադրված գաղտնի որոշում չի եղել։ Ինչ վերաբերում է մեր պարգևավճարներին, ապա ուղղակի վարչապետի ու նրա աշխատակազմի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի պրոցեսը որոշակի կառավարվի։ Օրինակ՝ առավելագույն չափերի սահմանման արդյունքում իմ պարգևավճարը նվազել է, այսինքն՝ նախորդ տարի իմ աշխատավարձը շատ է եղել, իսկ այս տարի նվազել է՝ առաջ 2 միլիոն էի ստանում, հիմա՝ 1,5»,- այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Դ. Անանյանը։

Հարցին՝ հաջողվե՞լ է արդյոք կարգավորել պարգևավճարների տրման կարգը, որպեսզի կամընտրական չլինի, նա պատասխանեց, որ ՊԵԿ-ում գործում է հստակ սխեմա, և բոլոր աշխատողները 0,3-ից մինչև 1,3 գործակցի սահմաններում գնահատվում են յուրաքանչյուր ամիս իրենց կատարած աշխատանքի ու որոշակի վարքագծի համար։

«0,3-ից մինչև 1,3 գործակցի սահմաններում յուրաքանչյուր  աշխատակից գնահատվում է, և յուրաքանչյուր ամիս բոլոր պարգևավճարները հաշվարկում եմ ինքս, իմ համակարգչով՝ գնահատման համակարգի հիման վրա։ Հնարավոր է՝ գործակիցների հիման վրա որոշ աշխատակիցներ ստանան ցածր, որոշները՝ բարձր պարգևավճարներ։

Որոշում կայացնողները, որոնք  բաժնի պետ և բարձր կարգավիճակ ունեն, որոնք շուրջ 290 հոգի են, նրանց պարգևատրումները մի փոքր ավելի բարձր են, քան ավելի ցածր օղակներինը»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ