19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Сукин сын, но это наш сукин сын»․ գլխավոր դատախազի և ՍԴ նախագահի տարբերությունը. Politik.am

Politik.am-ը գրում է.

«ՀՀ գործող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրեր առաջ ստացավ Արդարադատության երրորդ դասային խորհրդականի աստիճան։

Զարմանալի է, սակայն Նոր Հայաստանի գլխավոր դատախազը, ամենից ճարպիկը դուրս եկավ, քանի որ ժառանգություն մնալով Նիկոլ Փաշինյանին նախկին վարչակազմից, արագ կարողացավ կողմնորոշվել ու գտնել իր հունն ու սնուցող երակն ու գնալ առաջ։

Ընթերցողը թերեւս կհիշի որ անցյալ տարի իշխանափոխության օրերին Արթուր Դավթյանը նույնիսկ միջնորդություն էր ներկայացնում, որպեսզի զրկեին հեղափոխություն իրականացնող պատգամավորներին ու անձամբ նրանց շարքում նաեւ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից ու կալանավորեին։

Արթուր Դավթյանը այսպես ասած «հին» Հայաստանի հարազատ զավակը, մերժված Սերժի ռեժիմի օրոք շատ հանցավոր արարքների կոծկողը, շատ ակտիվիստների ու հեղափոխականների վրա ժամանակին գործ կարողն է։ Սակայն ինչպես երեւում է, հայտնի սովետական ֆիլմի հերոսի պես, երբ փոխվում է իշխանությունը փոխվում է նաեւ Դավթյան Արթուրի «ֆուրաժկան»։

Արթուր Դավթյանը բավական կոնտրաստիկ կերպար է ներկայանում Հրայր Թովմասյանի հետ։ Հեղափոխության կամ իշխանափոխության օրերին Հրայր Թովմասյանը ոչ մի կերպ ոչ մի իրադարձության չարձագանքեց, մնաց դատական իշխանությունը ներկայացնող բարձրագույն մարմնի կերպարի մեջ, պահպանեց չեզոքությունը։

Թվում է, թե նա ավելի կոմֆորտ գոտում պետք է լիներ, քան Արթուր Դավթյանը, սակայն ոչ։ Հրայր Թովմասյանը պահպանեց չեզոքություն, քանի որ նաեւ անկախ է, ու գործադիրից կախվածություն չունի, հետեւաբար նա չի կարող գտնվել կոմֆորտ գոտում եւ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվում է հենց այդ անկախությամբ պայմանավորված։

Արթուր Դավթյանն ընդհակառակը՝ գործադրիր կրունկի տակ է ու ցանկացած պահի շամպայնի խցանի նման կարող է դուրս թռնել իշխանական բուրգից, ուստի եւ նրա համար կարեւոր է «ժելեի» նման ամորֆ լինելն ու հարմարվելը։ Տարբերությունը սա է։ Իսկ Փաշինյանի համար ընդունելի են միայն «ժելեանման» ամորֆները, «կզողները», հպատակները ու մերժելի անկախները, ինքնուրույն կարծիք ունեցողները, նույնիսկ՝ ինքնուրույն մտածողները։ Մնացածը արդեն երկրորդական խնդիր է ու պարապ ջուր ծեծոցի, հատկապես՝ աշխատավարձների բարձրացման գաղտնի հրամանից հետո։

Կարելի է փաստել, որ նախկին իշխանությունների կողմից նշանակված երկու պաշտոնյաների տարբերությունը նոր իշխանությունների համար բացատրվում է ռուսական մի հայտնի ասացվածքով՝ «сукин сын, но это наш сукин сын»: Հրայր Թովմասյանը վստահաբար ավելի հանցավոր կամ մեղավոր չէ, քան Արթուր Դավթյանը, բայց նա ի տարբերություն գլխավոր դատախազի կամակատար չէ։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ