19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է քան հայրենիք պաշտպանե՞լը

download (1)

Որքան մտածում եմ, ուղեղիս մեջ ոչ մի կերպ չի տեղավորվում թե ո՞նց կարող է պատերազմի վտանգի մեջ ապրող կամ կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունները մարտի 1-ին իշխանությունը փողոցով բռնազավթել փորձող զոհված քաղաքացիներին վեր դասի` սեփական կյանքով մեր հայրենիքը պաշտպանած հերոս նահատակներից…

Ոնց կարելի է սեփական կյանքով թշնամուն կանգնեցրած հերոս տղերքի հարազատներին փող տալուց առաջ միլիոնավոր դրամներ հատկացնել` էդ նույն հերոս տղերքի թիկունքում իշխանություն բռնազավթել փորձողներին…

Սա ցույց է տալիս, որ իսկապես Նիկոլի համար իշխանությունը բռնազավթելու, ամեն գնով իշխանության գալու գործընթացն ավելի կարևոր է, քան՝ արցախյան հերոսամարտը, քան` հայրենիք պաշտպանելը:

Այսինքն՝ նրանք ովքեր մեր պետությունը պաշտպանելիս զոհվում են պակաս կարևոր են, քան՝ ովքեր միգուցե և չգիտակցելով , որ ներսից խբում են սահմանին կանգնած զինվորի թիկունքին օգնել են Նիկոլին բռնազավթելու իշխանությունը, ավելի ճիշտ օգնել են Նիկոլին բավարարելու սեփական քաղաքական ամբիցիաները:

Եթե նույնիսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին պետք էր գումար վճարել, ապա դա կարելի էր անել միայն ու միայն երբ հայրենիքի համար նահատակված մեր նահատակների հարազատները ստանային դրամական աջակցություն:

Ի՞նչ ես էլի խրախուսում Նիկոլ, որ իշխանություն բռնազավթելն ավելի կարևոր է քան հայրենիք պաշտպանե՞լը…

Սա ուղղակի անբարոյականություն է

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ