22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Քաղաքապետը խաբել է ձեզ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու․ Ռուսլան Բաղդասարյան

41580_ruslan-bagdasaryan_M

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը գրառում է կատարել մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ և հարց է ուղղել քաղաքապետին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել ՝ արդյոք ճի՞շտ է այն։

Եւ այսպես, ինֆորմացիա կա , որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։

Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ , որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում։

Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի , սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ , որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։ Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։ Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է , որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան , ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ