20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Էսպիսի բան Հայաստանում չի եղել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք. վերլուծաբան /տեսանյութ/

«Շատ վտանգավոր փուլ ենք մտնում, որի ազդեցությունը բոլորս զգալու ենք, բայց սրա համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պետք է այսօրվանից պատրաստ լինի, որ բացի իրենից եւ Աննա Հակոբյանից, կոռուպցիայի համար հարցաքննվելու են իր դուստրերն ու ծնողները: Էսպիսի բան Հայաստանում չի եղել  ոչ Սերժ Սարգսյանի օրոք, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Հակառակը, մարդիկ անգամ ներել են իրենց քաղաքական հակառակորդների ընտանիքներին կպնելու փոխարեն մարդիկ ներել են տարբեր բաներ: Էս մարդը անգամ էդ առումով էդ բարոյական զսպաշապիկը չունի: Սա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով տեղի ունեցող զավեշտալի եւ խայտառակ իրադարձություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝ Հայաստանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցածով «Նիկոլ Փաշինյանը նման կոշտ քայլերով փորձ է անում ցույց տալ, թե ուժեղ պետություն է, թե ինքը ուժեղ տիրապետում է իրավիճակին: Իրականում հակառակն է, իրականում ինքը ինչ-որ անձնական հարցեր է լուծում, իսկ պետությունը վերանում է, փոխարենը գլուխ են բարձրացնում հանցագործ տարրերը, փողոցում արդեն «բեսպրիդել է»»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ