26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել. Վարդան Թովմասյան

ԱԱԾ աշխատակիցները հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը։

«Մենակ տանիքից են հարցրել։ Ո՞նց ենք կառուցել, ի՞նչ գումարով ենք կառուցել։ Ասեցի՝ 12-13 տարի առաջ, իսկ բնակարանն էլ ես պետական աշխատելու ժամանակ եմ ստացել։ Սա պետական բնակարան է, սեփական տուն չէ։ Ստուգում չեն իրականացրել, Հրայր Թովմասյանի մասին ոչ մի բան չեն ասել», – նշեց նա։

Անդրադառնալով թոռնուհիներին ԱԱԾ հարցաքննության կանչելու լուրերին՝ Վարդան Թովմասյանը նշեց, որ այդ մասին լրատվամիջոցներից է իմացել։

Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մասնագետներ են բերել, որպեսզի տանիքը ստուգեն, ինչն ինքը թույլ է տվել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի տուն։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ