19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ա՛յ ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որևէ տեղով, որ սահմանից 100 կմ հեռու է. Գառնիկ Իսագուլյան /տեսանյութ/

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն Գառնիկ Իսագուլյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց, որ Վ. Բալասանյանի հայտարարությունները եկան փաստելու Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան վերջին հանդիպումը.

«Եթե նայում եք, ընդունում է Բակո Սահակյանին, շատ ցայտուն դրված է ՀՀ դրոշը… և հարգելի նախագահ, մինչդեռ նախագահներին «հարգելի»-ով չեն դիմում և անմիջապես՝ հարգելի մարզպետ: Ճիշտ է՝ հիմա փորձում են ասել, թե Բ. Սահակյան է ասել, բայց Սահակյանն ուր, մարզպետն ուր:

Հայտարարեցիք՝ մարզ է, ի՞նչ է փոխվելու, Ադրբեջանն իր ագրեսիվ նկրտումները դադարեցնելո՞ւ է»:

Վ. Բալասանյանի հայտարարություններից հետո նրա հասցեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների շուրջ բանախոսի գնահատականը շատ կոշտ էր. «ԱԱԽ քարտուղարը՝ մարդ, որ առաջնորդում է կապույտ մազերով աղջիկներին Արցախի դեսպանատուն՝ պլակատներով, հիմա դարձել է ՀՀ ԱԱԽ քարտուղար և Վիտալի Բալասանյանի նման մարդուն հայտարարում է «խուլիգան», ա՛յ  ոչնչություն, դու կհամարձակվե՞ս քայլել Արցախի հրապարակով, կամ որևէ տեղ, որ  սահմանից 100 կմ հեռու է»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ