20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին. Հրապարակ

default (1)

«Իշխանության եւ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել։ Իշխանությունը ոչ միայն ընթացք չտվեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու հայտնի նամակին, այլեւ մի բան էլ սխալ հանեց նրան՝  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումով փաստելով, որ «Վահեն սխալ էր, Հրայրը՝ ճիշտ», ու «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթը սոսկ բառախաղ էր։

Բանն այն է, որ այդ դիմումն ուղղված էր «ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելուն», այլ ոչ թե անդամի, ինչպես պնդում էր Վահե Գրիգորյանը՝ ասելով, որ ՍԴ-ում կա 2 դատավոր՝ ինքը եւ Արման Դիլանյանը, մյուսներն անդամ են, քանի որ ընտրվել են չփոփոխված Սահմանադրության նորմերով։

Ինչեւէ, հիմա Վահե Գրիգորյանն ամեն ինչ անում է իշխանություններին համոզելու համար, որ հարկավոր է անցնել Թովմասյանին չեզոքացնելու իր մատնանշած պլան Բ-ին եւ կյանքի կոչել իր նամակի երկրորդ կետը։

ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին՝ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հարցով, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրություններ անցկացնի եւ նշանակի ՍԴ դատավորներին՝ ավարտելով ՍԴ դատարանակազմությունը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ