13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Հանուն ճշմարտության․ վարչապետի տիկնոջ գրառման հետքերով․ 168.am

41196_anna-hakobyan-katoghikos_M

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մամուլի դեմ ուղղված հերթական գրառումն է կատարել, որում մասնավորապես ասվում է.

«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով:

Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։

Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան ասացի. «Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։

Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով և տեղավորվեի հաջորդ սրահում։

Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ, ամեն դեպքում, որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։

Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբևէ նույն ինքնաթիռում չեմ եղել։

Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետև ենթադրում եմ նաև՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։

Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:)))))

Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետև լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:)))»,- բառացիորեն ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Աննա Հակոբյանը, ըստ իր գրառման, Վեհափառին խոստովանել է՝ «Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։

Այնինչ, ընդամենը ամիսներ առաջ՝ հուլիսի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասում տեղի ունեցած Հայ մամուլի համահայկական համաժողովի բացմանը մասնակցում էր նաև Աննա Հակոբյանը: Իսկ համաժողովին  մասնակցում էին շուրջ 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքի զանազան գաղթօջախներից:

Հայաստանից մեկնեցին մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Թռիչքը ինչ-ինչ պատճառներով տեղի ունեցավ մեկ ժամ ուշացումով։ Օդանավի բիզնես դասի սրահում տեղավորված էին Աննա Հակոբյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, մի քանի օգնական, որոնք նրա հագուստներն էին կախիչներով տեղավորում ուղևորների բիզնես սրահում:

Բոլոր ուղևորները տեղում էին՝ սպասում էին վերջին ուղևորներին՝ Աննա Հակոբյանին և անվտանգության ևս մեկ աշխատակցի։ Օդանավ նրանց մուտք գործելուց հետո բիզնես սրահի վարագույրները փակվեցին, և Ա. Հակոբյանին ուղեկցեցին բիզնես սրահ, վարագույրները բացվելուց հետո էկոնոմ դասում նստածների պարզ երևաց, որ Ա. Հակոբյանը նստած էր  սրահի առաջին շարքում։ Վայրէջքից առաջ վարագույրները նորից փակվեցին, և Աննա Հակոբյանն ու նրան ուղեկցող անձնակազմը դուրս եկան ինքնաթիռից։

Ի դեպ, չնայած Ա. Հակոբյանը թռիչքի ողջ ընթացքում և հետո չմոտեցավ իր նախկին գործընկերներին՝ առնվազն ողջունելու համար, այդուամենայնիվ, համաժողովում իր ելույթի հատկապես վերջին հատվածում դիմելով  լրագրողներին և հատկապես Երևանից իր հետ Բեյրութ ժամանած  նախկին գործընկերներին՝ վստահեցնում էր.

«Սիրելի՛ գործընկերներ, հայաստանյան մամուլի իմ երկար տարիների ընկերներ, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել,  միասին տարբեր ակցիաներ ենք արել, մամուլի հանդեպ ճնշումներ ենք հաղթահարել, ճիշտ է, ես այդ տարիներին դեռ սկսնակ լրագրող էի, բայց դա իրերի դրությունը չի փոխում, դուք կանգնել եք մեր կողքին, երբ իմ ամուսինը բանտարկված էր, մենք իրար հետ մրցակցել ենք, իրարից նեղացել ենք, հաշտվել ենք, այսինքն՝ մի կյանք են ապրել միասին, և այսօր ձեր լրատվամիջոցներից շատերը գրեթե ամենօրյա ռեժիմով իմ և իմ ընտանիքի մասին տարածում են մերկապարանոց ստեր։ Ես սա չեմ ասում՝ որպես կշտամբանք, սակայն, ուզում եմ անկեղծ լինել, շատ ժամանակ նեղսրտում եմ, շատ ժամանակ իմ մտքում արդարացումներ եմ փնտրում, բայց մեծ հաշվով այդ սուտը նույնպես ընդունում եմ վերը հիշատակված խնդիրների համատեքստում։

Ես ուզում եմ հավատալ, որ մենք կարող ենք գնահատել լրագրողական համայնք հասկացությունը, կարող ենք ամենօրյա կյանքում վայելել լրագրողական համերաշխություն ասվածի հաճույքը։ Բոլորս տեսանք, որ երեկվա իշխանությունը կարող է դառնալ ընդդիմություն, ընդդիմությունը՝ իշխանություն, այսօրվա իշխանությունն էլ վաղը կարող է դառնալ ընդդիմություն, բայց մենք՝ լրագրողներս, միշտ պետք է մնանք նույնը։ Ես հասկանում եմ, որ վարչապետի տիկին բառակապակցությունը հատուկ է հնչում, տարբեր ասոցիացիաներ առաջացնում, բայց ուզում եմ դուք վստահ լինեք, ես Աննան եմ, Նիկոլի կինը, ձեր լրագրող գործընկերը, որին չի կարող փոխել աշխարհում ոչ մի իշխանություն, ոչ մի կարգավիճակ»։

Իհարկե, նա այդ համաժողովին մասնակցեց միայն առաջին օրը, այն էլ՝ մի քանի ժամով, մեկ-երկու ելույթներից հետո նրան այլևս համաժողովում ոչ ոք չտեսավ։

Հակոբյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումը ԶԼՄ ղեկավարների տարակուսանքն էր առաջացրել, որոնք ականատես էին եղել նրա՝ բիզնես դասով թռիչքին։

Այնուամենայնիվ մեր թղթակիցը հարցով դիմեց Հակոբյանի խոսնակին՝ ո՞ր դասով են հուլիսի 1-ին նա և իր անձնակազմը մեկնել Բեյրութ։

Վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց.

«Լիբանան մեկնելու հրավերը ստացել ենք Արամ Առաջինից, հրավիրող կողմը  հոգացել է և՛ ինքնաթիռի տոմսերի, և՛ այնտեղ մեր կեցության ծախսերը։ Լիբանան մեկնելու համար տոմսերը պատվիրել ենք  «Էյր Արմենիա» ընկերությունից, որտեղից  մեզ հայտնեցին, որ մենք թռչում ենք էկոնոմ դասով, տոմսերը պատվիրել ենք էկոնոմ դասով, ինչպես անում ենք միշտ։ Երբ մտանք ինքնաթիռ, մեզ ասացին՝ խնդրեմ ձեր տեղերը, և ցույց տվեցին դիմացի նստատեղերը։ Կրկնում եմ՝ մեզ «էյր Արմենիա» ընկերությունից պատասխանել են, որ ավիաընկերությունը բիզնես դասի թռիչքներ չի իրականացնում»։

Եվս մեկ անգամ, այնուամենայնիվ, ստուգեցինք. «էյր Արմենիա» ընկերության կայքում հստակ նշված է, որ բիզնես ծառայություն, այդուամենայնիվ, մատուցում են. «Բոլոր նրանց համար, ովքեր պահանջկոտ են իրենց շրջապատի հանդեպ և սպասում են բարձր որակի ծառայություն իրենց ճամփորդության բոլոր փուլերում, մենք կարող ենք առաջարկել բիզնես դասի տոմսեր»։

Ավելին, փորձեցինք Երևան-Բեյրութ առցանց տոմս պատվիրել, և գնային առաջարկը ներկայացվեց և էկոնոմ, և բիզնես դասերի համար»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ