20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Նարեկ Մութաֆյանը ուղերձ է հղել կալանավայրից

timthumb (5)

ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Իմ շատ սիրելի զինակից ընկերնե՛ր,

Գրում եմ ձեզ բանտից, բայց գրում եմ հպարտ ու պարզ ճակատով, քանի որ չեմ թաքնվել խավարասերի նման ընդհատակի ստվերներում: Նախապես ձեր ներողամտությունն եմ հայցում, քանի որ ուղերձս գրված է ինձ հարազատ ցինիզմով:

Ներեք ինձ այս վաղաժամ արձակուրդի համար, ինքս չէի պլանավորել, բայց հուսով եմ՝ փոքր-ինչ կհանգստանաք իմ էսցենտրիկության բացակայությամբ: Այո՛, ընկերներ, ցեղապետը ճիշտ էր:

Մեր երկրում կան վնգստացողներ և մեր սուրբ պարտականությունն է՝ ժամանակին այդ վնգստացողների մռութներին հասցնելը: Իմ այս քայլը մի փոքր ալիք էր, որը, վստահ եմ, ձեր շնորհիվ մեծ թափ կհավաքի ու արմատախիլ կանի այս անհայրենիք ու ազգադավ ուրվականին մեր սուրբ հայրենիքից: Գիտեմ, այդ գործն առանց ինձ էլ գլուխ կբերեք, բայց նաև վստահեցնում եմ ձեզ, որ վերադառնալու եմ ավելի լավ ու ուժեղ ՎԱՏ մտքերով:

Հիշե՛ք, ընկերնե՛ր, ինչպես ասել է մեր սիրելի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ մերը ոչ թե գլխարկի վրայի «դուխով»-ն է, այլ ձեր հոգիներում ու սրտերում ամեն վայրկյան ավելի ուժեղացող արժանապատվությունը:

Հ.Գ. Շուտով կհանդիպենք, համենայն դեպս սպասվելիք պատժիս առավելագույն ժամկետը հինգ տարին է, չեք հասցնի կարոտել:

Ժ – ժպտացեք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ