28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային»իրավիճակ է. շունչները պահած սպասում են. Ժողովուրդ

157327

Օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային»իրավիճակ է: Բանն այն է, որ նախարարությունը ժամկետի մեջչի տեղավորվում եւ պետք է14 օրվա ընթացքում հասցնի ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Ժամկետը մոտենում է ավարտին, եւ նախարարությունում խառվել են իրար:

Ինչպես հայտնի է,վարչապետի որոշմամբ հաստատվել էր ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությունը: Որոշումը ստորագրվել էր հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, որը փոխարինում էր վարչապետին:

Ասել է թե` այս որոշմամբ ՊՆ-ում կադրային փոփոխությունների նոր ալիք է սկսվում: Ահա թե ինչ էր նախատեսվում ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրությամբ.

1) Վերահսկիչ վարչությունն անվանափոխվում է Ներքին քննությունների վարչություն,2) Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունն անվանափոխվում է Կապիտալ շինարարության եւ անձնակազմի բնակավորման վարչություն,3) ստեղծվում են հետեւյալ կառուցվածքային ստորաբաժանումները`

ա. Ռազմական վերահսկողական ծառայություն,բ. Մարդու իրավունքների եւ բարեվարքության կազմակերպման կենտրոն,գ. Կենտրոնական արխիվ,

4) կատարվում են հետեւյալ կառուցվածքային փոփոխությունները

ա. Պաշտպանական քաղաքականության վարչությունը վերակազմավորվում է Պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության,

բ. Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորվում է Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության,

գ. Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվում է Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության,

դ. Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը բաժանվում է` ստեղծելով Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն եւԳնումների կազմակերպման վարչություն,

ե. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի արտադրության եւ վերանորոգման կազմակերպման բաժինը, զինվորական ներկայացուցչության բաժինը եւ ֆինանսատնտեսագիտական բաժինը միացվում են Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությանը,

ե. Ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչությունը վերակազմավորվում է Ֆինանսական գլխավոր վարչության,

զ. Կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը վերակազմավորվում է Կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության,

է. Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը վերակազմավորվում է Կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի.

ը. Վարչատնտեսական վարչությունը, տեղեկատու վերլուծական բաժինը, կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժինը եւ զինանշանագրային բաժինը միաձուլվում են` ստեղծելով գործերի կառավարչություն,

թ. ներքին անվտանգության բաժինը դադարեցնում է գործունեությունը,

ժ. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի աշխատակազմը, ռազմատեխնիկական բաժինը, գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժինը, ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման եւ ներկրման կազմակերպման բաժինը, ընկերությունների կառավարման եւ զորահավաքային նախապատրաստության բաժինը եւ օգտահանման բաժինը դադարեցնում են գործունեությունը:

5) Սահմանել, որ գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում գործում է գլխավոր վարչության, իսկ կենտրոնական արխիվը`բաժնի կարգավիճակով:

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 3-ամսյա ժամկետում, ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը:

Եվ, ահա, հոկկտեմբերի 25-ին լրանում է 3-ամսյա ժամկետը,այժմ Պաշտպանության նախարարությունում խառնաշփոթ է, ամեն ինչ անում են` հասցնելու հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն`լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում. մասնավորապես ենթադրվում է, որ կլինի Գլխավոր շտաբի պետի մեկ եւ հիմնական տեղակալ , որն էլ կշարունակի լինել Օնիկ Գասպարյանը: Իսկի՞նչ ճակատագիր է սպասվում ԳՇ պետի մյուս տեղակալներին` Անդրանիկ Մակարյանին, Ստեփան Գալստյանին եւ Տիրան Խաչատրյանին, դեռեւս պարզ չէ: Արդյոք նրանք այս փոփոխությունների արդյունքում պաշտոն կունենա՞ն, թե՞ կհեռանան, դեռեւս անհայտ է:

Փոփոխություների արդյունքում հնաբնակներին, ստաժավորներին, ըստ մեր լուրերի,կասեն, որ լավ կլինի` դիմում գրեն եւ հեռանան: Օրինակ` Գառնիկ Հայրապետյանը ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2009 թվականի դեկտեմբերի 12-ին, եւ ՊՆ այս փոփոխությունների արդյունքում աշխատակազմը անվանափոխվելու է եւ ունենալու է նոր անուն` գլխավոր քարտուղարություն: Նախարարությունում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որն այդ պաշտոնին չմնա:

Ավելին, մեզ հասած լուրերով` հաստիքացուցակների հաստատման գործընթացում կան այնպիսի որոշումներ, որոնք ստորագրելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ինչեւէ, 14 օրվա ընթացքում ՊՆ-ն պետք է գործընթացը ավարտին հասցնի, որիցհետոէլ նախարարությունում անսպասելի եւ անկանխատեսելի փոփոխությունների շարք կսկսվի: Ովքե՞ր կմնան ու կհեռանան. ՊՆ-ում, շունչները պահած, սպասում են զարգացումներին: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ