08 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

«Ալիեւը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր». Արմեն Աշոտյան

C5D49F95-C4B4-4E36-80EE-8CE42BE61E9D

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գարեգին Նժդեհի վրա հարձակումը պատահական չէ, եւ չի սահմանափակվում միայն ալիեւյան տխրահռչակ ելույթով։

Ադրբեջանական քաղաքական ռազմավարության մեջ հայաստանյան իշխանափոխությունից հետո արագ զարգանում է այս ուղղությունը՝ Հանրապետականների իշխանազրկումից հետո նախկինների հանդեպ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած զարհուրելի արշավը ոմանց թույլ է տվել մտածելու, որ առիթից օգտվելով, մեր հակառակորդները կարող են «քշել» նաեւ մեր օրոք պետության ներսում նոր իմաստ ստացած այս հենասյան վրա։

Ալիեւը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր։ «Ազգ-Բանակը» քննադատողները, ԵՐԿՐԱՊԱՀ քարկոծողները, Առաքելական եկեղեցին վարկաբեկողները, ազգային արժեքները ծաղրողները՝ կամա թե ակամա, հող են ստեղծում ադրբեջանական նմանատիպ հարվածների համար։

Արդյո՞ք մեր կառավարման 10 տարիներին մենք առաջնորդվում էինք միայն նժդեհյան գաղափարներով։ Ավաղ, ոչ միշտ։

Ու դրա պատճառները շատ են։ Նժդեհականությունը իր փիլիսոփայության մեջ, բնավ, չի կորցրել յուր արդիականությունը, սակայն այն վերարժեւորելու, 21-րդ դարին համարժեք փաթեթավորելու, առավել ընկալելի դարձնելու խնդիր կա։

Գլոբալիզմը խթանում է ազգայնականությունը։ Սա միայն առաջին հայացքից է պարադոքս։ Բայց արարչական կանոն է ուժեղացնել դիմադրողականությունը համաճարակների ժամանակ։ Փաշինյանական «լիբերալիզմը», թե իրականը, թե կեղծը, Հայաստան աշխարհի քաղաքակրթական եւ գոյաբանական կենսունակությունը հյուծում է եւ թուլացնում։

Հակառակորդին միշտ լռեցրել եւ հաղթել է ազգայինը։ Թե տրեխների, թե սմարթֆոնների դարաշրջանում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ