02 Հունիսի, Երեքշաբթի, 2020
KFC

Այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ, և ընդհանրապես Սիրիայի հետ

72317891_905158879864054_8037444790909927424_n

Անշուշտ այս օրերին ինչ կատարավում է Սիրիայում քրդերի, կրոնական և ազգային փոքրամասնությունների հետ , մեկ բառով եթե բնութագրեմ, դա գազանություն է, բայց այս նկարը ոչ մի կապ չունի Սիրիայում կատարվողի հետ, և ընդհանրապես Սիրիայի հետ: Ես դեմ եմ կեղծ ինֆորմացիա տարածելուն, դա խանգարում է կարևոր ու ճիշտ ինֆորմացիան ժամանակին տեղ հասցնելուն, հետևապես արհավիրքի դեմը առնելուն: Ընկերներ ջան, ձեզանից շատերի մոտ տեսա այս նկարը, որը թվագրում եք Սիրիայում այս օրերին կատարվող ռազմական գործողությունների ժամանակագրությամբ, խնդրում եմ հեռացրեք այն, քանի որ լուսանկարը 1975թ.-ի նոյեմբերի 6-ին է արված, որտեղ երևացող մարդիկ այն 350 000 մարոկացիներն են, ովքեր մոբիլիզացվում են «Կանաչ մարտ» գործողության շրջանակներում:

Հ.Գ. Գործողության անվան մեջ եթե սխալվում եմ՝ ուղղեք, բայց նկարը հաստատ կապ չունի Սիրիայի հետ:

Կարեն Հովհաննիսյան

քրդագետ, ռազմական փորձագետ

 

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ