29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի թիկնապահի գործը կարճվել է. Ժամանակ

image_4363

Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը:

 

“ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ “Ժամանակին” հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել իր բողոքը, այդ իսկ պատճառով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին (Դոդի Էդո), ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ծեծողը Բաբայանը չի եղել:

Սակայն ըստ  թերթի ունեցած տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետն է մայիսի 7-ին դաժան ծեծի ենթարկել միկրոավտոբուսի վարորդին՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:

Նախ` նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:

Ըստ ականատեսների՝ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը:

Ըստ որոշ այլ տեղեկությունների` Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին”,- գրում է “Ժամանակ”-ը:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ