27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սա կոտրում է հասարակության ողնաշարը

 Հետաքրքիր է, հիմա որ այսպես ազգովի դատում ենք Արցախյան պատերազմի հերոսներին, փնովում նրանց, հայտարարում, որ պատերազմի դաշտում հերոսներ փնտրել պետք չէ, փորձում մոռացությանը մատնել նրանց վաստակը հայրենիքի կերտման, ամրապնդման և առհասարակ՝ գոյատևման գործում, ի՞նչ ենք ուզում դրանով ասել և ապացուցել հասարակությանը և սահմանը պահող զինվորներին:

Որ սահմանին կանգնելն ու ամեն վայրկյան մահվանն առերեսվելը հերոսություն չէ՞: Թե՞ ուզում ենք ասել, որ եթե պատերազմ սկսվի, նրանք մեծ գործ արած չեն լինի, եթե գնան ու պատերազմեն մեր թշնամու դեմ՝ պահելով սեփական հողն ու փրկելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Իսկ գուցե ուզում ենք ասել, որ եթե կարողանան ողջ դուրս գալ այդ պատերազմից, ապա նրանց հետագա ճակատագիրն այլևս կարևոր չէ, թե՞ որ զոհվելուց հետո նրանց ընտանիքներն անտեր են մնալու:

Ի՞նչ նպատակներ է հետապնդում պատերազմով անցած և արդեն անգամպատերազմի ժամանակ զոհված հերոսների դեմ այս քարոզը: Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ սա կոտրում է հասարակության ողնաշարը, և եթե, Աստված մի արասցե, լայնամասշտաբ պատերազմ սկսվի, մենք կարող ենք շատ դառը գին վճարել այս քարոզը հանդուրժելու համար:

Նինա Մարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ