24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սերժի ժամանակներին երանի ենք տալիս՝ մարդահաճության, քծնանքի աննախադեպ շքերթ է». լուռ դժգոհություն դիվկորպուսում

ՀՀ դիվանագիտական կորպուսում լուռ դժգոհություն է հասունանում վարչապետ Փաշինյանի նկատմամբ: Չկա իշխանափոխությանը հաջորդած ոգեւորությունը: Հեղափոխությունից հետո մեծ ոգեւորություն, էնտուզիազմ կար, որ պայմանավորված էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հանդեպ վստահությամբ, բայց քանի գնաց ոգեւորությունը տեղի տվեց հիասթափությանը: Այս մասին նշեց ԱԳՆ-ի  Henaran.am-ի աղբյուրը.

«Սերժի ժամանակներին երանի ենք տալիս՝ մարդահաճության, քծնանքի աննախադեպ շքերթ է»,-դիվկորպուսի հետ վարչապետի հանդիպման տպավորություններով կիսվեց մեր աղբյուրը՝ նկատելով, որ որոշ դեսպաններ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու հարցում անգամ գործընկերների քմծիծաղին են արժանացել, քանի որ շտապել են վարչապետին դուր գալու համար « պարտադիր թթու խոսք ասել Սերժ Սարգսյանի հասցեին»:

Արտաքին աշխարհում վերջին մեկուկես տարում Հայաստանը վերածվել է երրորդական, չորրորդական երկրի, նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արցախյան կարգավորման մասին չի ուզում խոսել ընդհանրապես:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ