19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթունավտանգ գոտում. ռազմական փորձագետ

Մեր տարածաշրջանը կրկին հայտնվեց պայթունավտանգ գոտում… Էրդողանը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Ռազմական գործողությունները կոչվում են «Խաղաղության գարուն»: Եթե նախկին երկու ռազմական օպերացիաները բացառապես ուղղված էին ԻՊ-ի դեմ, ապա այս անգամ ոչ միայն ԻՊ-ն է, այլ քրդական YPG-ն:
Թուրքիան ԱՄՆ անվտանգության խորհուրդին արդեն տեղեկացրել է «Խաղաղության գարուն» ռազմական գործողության մասին:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Խաղաղության գարուն» գործողությունն իրականացվում է միջազգային օրենսդրության համաձայն:

Էրդողանը հեռախոսով «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP), հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) և ընդդիմադիր IYI (Լավ) կուսակցության առաջնորդներին հայտնել է ռազմական գործողությունների մասին:

Կարեն Հովհաննիսյան

ռազմական փորձագետ, քրդագետ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ