18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Ժողովուրդը պետք է ազատվի այս կեղծիքից, որն այսօր տարածվել է ամբողջ Հայաստանի վրա

1570633034_19260647_1338389029592126_6517926927417816006_n

Մենք հիմա ապրում ենք մի բռնազավթված երկրում, որտեղ վխտում են սորոսականները, վխտում են ահաբեկիչները, չկա Պաշտպանության նախարարություն, չկա Ոստիկանապետ, չկա Ազգային անվտանգություն, սահմանը լարված է, ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել։ Ունենք ներկայումս՝ մի շիզոֆրենիկ ղեկավար, մի քաղբանտարկյալ Նախագահ, զոմբիացված ժողովուրդ։

Հ.Գ. Եւ ի՞նչ դիմակայություն պետք է ցույց տալ այս ամենին:

Փողոցի դեմ պետք է փողոց դուրս բերել, մարդկանց դեմ՝ մարդիկ, դեմագոգների դեմ՝ ռեալ մտածողներ, որոնք կկարողանան որոշ մարդկանց մտածողությունը փոխել և, իհարկե, ուժի դեմ պետք է ուժ լինի: Այնպես որ, եթե հայ մտավորականությունը պետք է իրեն ոչխարի պես պահի՝ փակվելով տներում, մտածելով, որ այսպես իրենց երկիրն են փրկում, ապա չեն փրկի:

Ողջունում եմ եւ կմիանամ այն կուսակցությանը, որը կկարողանա խելացի ու մտածող մարդկանց համախմբել: Պետք է մարդիկ համախմբվեն և ցույց տան, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են այսօրվա իրականությունից և իրենք պատրաստ են դուրս գալ այսօրվա իշխանությունների ու այն խախտումների դեմ, որը հայ ժողովրդին ու պետականությանը տանում է դժոխք:

Ժողովուրդը պետք է ազատվի այս կեղծիքից, որն այսօր տարածվել է ամբողջ Հայաստանի վրա:

Իրինա Դանիելյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ