20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Էս չե՞ք, արա … Նեմեցը շատ երկար տարիներ ամսական «թոշակ ա» տվել Անդրանիկ Քոչարյանին»

Վահրամ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 04.11.2016 chi.am կայքում հրապարակված «Պահանջվում է ստախոս» նյութին՝ գրելով.

«Հլը տեսեք ինչ եմ գտել

ՀԱԿ «Չորրորդ իշխանությունը» 2016թ-ին ոչնչացրել ա Անդրանիկ Քոչարյանին Նեմեցին բարերարար համարելու, նրանից հերոսի կերպար կերտելու համար:

Ըստ օդում կախված լուրերի, Նեմեցը շատ երկար տարիներ ամսական «թոշակ ա» տվել Անդրանիկ Քոչարյանին, որ կլյաուզաներ քիչ անի:

Հիմի սրանք հեղափոխական են դառել, բարոյախրատական դասեր են տալիս:

Ինչպես ասումա Աբաջյան Գոհարի մարդը՝ էս չե՞ք, արա»։

«Չորրորդ իշխանության» հոդվածում նշվում է․ «Անդրանիկ Քոչարյան կերպարի վերլուծության ներկայացումից առաջ անցնելով` միայն փաստենք, որ Քոչարյանը խաղում է  երբեմնի ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի հեղինակության հետ։

Նախ` շատերը կվկայեն` Անդրանիկ Քոչարյանի սիրուն աչքերի համար կամ էլ նրա հուշումների արդյունքում չէ, որ Հայրապետյանը տարիներ առաջ փորձել է օգտակար լինել Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքին (որեւէ մեկն այսքան ժամանակ չի առարկել, ավելին` Հայրապետյանն ինքն էլ երբեք չի բարձրաձայնել դրա մասին)։ Ովքեր ճանաչում են այս մարդկանց` կվկայեն, որ Քոչարյանն այն հեղինակավոր աձը չէ ու չէր, որն առնչություն կամ մասնակցություն ունենա Հայրապետյանի նախաձեռնություններին։ Մինչդեռ Քոչարյանի այս հայտարարությունները ֆոն են ստեղծում, թե իբր Հայրապետյանը հեռու է եղել օգնության ձեռք մեկնելուց եւ միայն Քոչարյանի միջամտության արդյունքում է Հայրապետյանը փոշմանել։

Սա այլանդակ սուտ է, եւ Քոչարյանը նախկին ընկերոջն ինչ-որ բան ապացուցելու հարցում ահագին սխալ թեմա է ընտրել։ Քոչարյանի մատնանշած պատմությանը մասնակից են եղել մարդիկ, որոնք այսօր կենդանի են ու կարող են վկայել Քոչարյանի` օրերս արված հայտարարության ստորության աստիճանը»։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ