19 Հոկտեմբերի, Saturday, 2019
KFC

Ազգային ժողովը նոր վարչապետ կընտրի՞. Իրատես

mhm0125699-770x510

Հա­յաս­տա­նի ներ­քին ու ար­տա­քին ո­րոշ խն­դիր­նե­րի շուրջ է «Ի­րա­տե­սի» զրույ­ցը քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱՐ­ՅԱ­ՆԻ հետ։

-Օ­րերս ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան առն­չու­թյամբ բա­վա­կան ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ե­ղան։ Նախ Ա­լիևի՝ «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է և վերջ», հե­տո ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե` կար­գա­վոր­ման գոր­ծըն­թացն ար­գե­լակ­վել է։ Ի՞նչ է կա­տար­վում հա­կա­մար­տու­թյան շուրջ։

-Իս­կա­պես բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց, որ­պես այդ­պի­սին, վա­ղուց տե­ղի չի ու­նե­նում։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Սանկտ Պե­տեր­բուր­գում, Վիեն­նա­յում հա­կա­մար­տող կող­մե­րի միջև ձեռք բեր­վեց պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, Ադր­բե­ջանն ա­մեն ինչ ա­նում էր իր վրա դր­ված այդ պար­տա­վո­րու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Խոս­քը հե­տաքն­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րի, ԵԱՀԿ անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի անձ­նա­կազ­մի մե­ծաց­ման մա­սին էր։ Սրանք մի­ջոց­ներ էին, ո­րոն­ցով սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի էր դառ­նում, Ադր­բե­ջա­նին հե­տա­գա­յում թույլ չտա­լով լար­վա­ծու­թյուն ստեղ­ծե­լով ներ­քին ու ար­տա­քին խն­դիր­ներ լու­ծել։ Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած հե­ղաշր­ջու­մը լավ ա­ռիթ էր, որ Ադր­բե­ջա­նը հե­տաձ­գի այդ գոր­ծըն­թա­ցի շա­րու­նա­կու­թյու­նը և փոր­ձի հըն­թացս փո­խել շեշ­տադ­րում­նե­րը։ Սա հա­ջող­վեց նրան վե­րե­լա­կա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով, դրա­նից հե­տո ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կան օ­րա­կար­գից դուրս մնա­ցին Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։

Մինչև պաշ­տո­նա­կան Երևա­նը հաս­կա­ցավ, թե ինչ խա­ղա­քար­տեր է կորց­րել այս մեկ տար­վա ըն­թաց­քում, ար­դեն բա­նը բա­նից ան­ցել էր։ Գոր­ծըն­թացն ընդ­հատ­վեց, նորն էլ չի սկս­վել, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը, հաս­կա­նա­լով, որ դի­մա­ցի­նը ան­փորձ է, չի տի­րա­պե­տում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի նր­բու­թյուն­նե­րին, փոր­ձում է գոր­ծըն­թա­ցը կանգ­նեց­նե­լու մե­ղա­վո­րու­թյու­նը գցել հայ­կա­կան կող­մի վրա։ Դրա հա­մար օգ­տա­գոր­ծում են Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, թե Ար­ցա­խը հի­մա պետք է վե­րա­դարձ­նել բա­նակ­ցա­յին սե­ղան կամ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ»։ Այ­սինքն, նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Ադր­բե­ջա­նը փոր­ձում է դնել բա­նակ­ցու­թյուն­նե­րը չվեր­սկ­սե­լու իր քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում և պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը բար­դել Հա­յաս­տա­նի վրա։ Հի­մա կար­ծես թե տեխ­նի­կա­պես Ադր­բե­ջա­նին դա հա­ջող­վում է, մի­ջազ­գա­յին ըն­կա­լում­նե­րում շատ են սկ­սել պաշ­տո­նա­կան Երևա­նին մե­ղադ­րել, որ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն նպաս­տում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին։ Ըստ էու­թյան, դա Ադր­բե­ջա­նի մշա­կած քա­ղա­քա­կա­նու­թյունն էր, և հի­մա Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի, ղե­կա­վա­րու­թյան հիմ­նա­կան խն­դի­րը պետք է լի­նի էու­թյու­նը ձևից տար­բե­րա­կե­լը։

Այն է` ցույց տալ միջ­նորդ­նե­րին, որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով Ադր­բե­ջա­նը վա­ղուց սա­բո­տա­ժի է են­թար­կել բա­նակ­ցու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը, բայց դա փոր­ձում է այն­պես փա­թե­թա­վո­րել, թե իբր մե­ղա­վո­րը հայ­կա­կան կողմն է։ Նուրբ հաշ­վարկ­նե­րի, զգու­շա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, հար­ցի էու­թյու­նը հաս­կա­նա­լու և մա­տու­ցե­լու դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի Հա­յաս­տա­նի հան­դեպ նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չե­զո­քաց­նել, ա­ռար­կու­թյուն­նե­րի տեղ չթող­նել։ Սա աշ­խա­տանք է պա­հան­ջում և ի վեր­ջո, նշա­նա­կում է խո­րա­նալ հար­ցի էու­թյան մեջ։

Ցա­վոք, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը դա չեն ա­նում։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը զբաղ­ված է ներ­քին հար­ցե­րով, քա­նի որ նրա հա­մար դրանք ա­վե­լի կարևոր ու ա­ռաջ­նա­յին են։ Նա զբաղ­ված է իր իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լով, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րով, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն ի­րեն հար­մա­րեց­նե­լով։ Այս խն­դիր­նե­րի վրա այն­քան ժա­մա­նակ է վատ­նում, որ անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող հար­ցե­րով չի զբաղ­վում։ Ա­մեն բա­նակ­ցու­թյու­նից ա­ռաջ ինչ-որ բա­ներ է կար­դում և ամ­բող­ջու­թյամբ չըն­կա­լած կամ տեքս­տի մի մա­սին ծա­նո­թա­նա­լով, հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, զո­րօ­րի­նակ, թե ինչ­պես է Ար­ցա­խը Սո­վե­տա­կան Ադր­բե­ջա­նից ան­կա­խա­ցել։ Հե­տո այս ա­մենն օգ­տա­գործ­վում է մեր դեմ։ Վեր­ջա­պես մի օր պե՞տք է նա լուրջ զբաղ­վի այս հար­ցով։

-Բա­վա­կա­նին խո­սուն էր նաև այն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, երբ Սեր­գեյ Լավ­րո­վը այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց։ Հա­յաս­տա­նից ՌԴ ղե­կա­վա­րը նոր էր վե­րա­դար­ձել։ Կապ տես­նու՞մ եք այս հայ­տա­րա­րու­թյան և Պու­տի­նի հա­յաս­տա­նյան այ­ցի միջև։

-Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն այս­պի­սի խոր ճգ­նա­ժամ երբևէ չեն ապ­րել, երբ իս­պառ վե­րա­ցել է երկ­կող­մա­նի օ­րա­կար­գը։ ՌԴ ղե­կա­վա­րը գա­լիս է Երևան, հան­դի­պում է Փա­շի­նյա­նի հետ (ու չգի­տես` ինչ­պես է կազ­մա­կերպ­վել այդ հան­դի­պու­մը, ո­րով­հետև մա­մու­լում տար­բեր ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ կան հի­շյալ հան­դիպ­ման կազ­մա­կերպ­ա­կան մա­սի վե­րա­բե­րյալ) և պաշ­տո­նա­կան կարճ տե­ղե­կու­թյուն հրամց­վեց հան­րու­թյա­նը, ո­րը փաս­տեց` որևէ հարց չի շո­շափ­վել, չի քն­նարկ­վել։ Չխո­սե­ցին գա­զի գնի, Լար­սի ան­ցա­կե­տում ա­ռա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րի, տն­տե­սա­կան գոր­ծակ­ցու­թյան, հե­տա­գա ծրագ­րե­րի, Ար­ցա­խի և տա­րա­ծաշր­ջա­նա­յին խն­դիր­նե­րի մա­սին։ Որևէ կարևոր հարց չի քն­նարկ­վել, միակ շեշ­տադ­րումն այն էր, որ ԵԱՏՄ-ն, որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­ռույց, լավ զար­գա­ցում է ապ­րում։ Սա առն­վազն վկա­յում է այն մա­սին, որ երկ­կող­մա­նի օ­րա­կարգն այս պա­հին լիար­ժեք սա­ռեց­ված է։ Ճիշտ այն­պես, ինչ­պես ԱՄՆ-ի պա­րա­գա­յում է։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չու­նեն քա­ղա­քա­կան գիծ, օ­րա­կարգ ԱՄՆ-ի հետ։ Փա­շի­նյա­նի այ­ցը ԱՄՆ դրա վառ ա­պա­ցույցն էր, որևէ էա­կան հան­դի­պում տե­ղի չի ու­նե­ցել, որ­տեղ կա­րող էին քն­նարկ­վել հայ-ա­մե­րի­կյան երկ­կողմ հար­ցե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին, դա ա­մենևին էլ զար­մա­նա­լի չէր։ Ան­գամ չէի զար­մա­նա, որ նման հայ­տա­րա­րու­թյուն հն­չեր Երևա­նում՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Պու­տի­նը Բե­լա Քո­չա­րյա­նի հետ էր հան­դի­պել այն ժա­մա­նակ, երբ Փա­շի­նյանն էր փոր­ձում ար­դյու­նա­վետ հան­դի­պում ու­նե­նալ Պու­տի­նի հետ։ Չէի բա­ցա­ռի, որ հենց Հա­յաս­տա­նից այդ­պի­սի ապ­տակ հասց­վեր հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյա­նը։

Ռու­սաս­տա­նը փոր­ձում է «Վալ­դա­յի» հար­թա­կի քա­ղա­քա­կան կշի­ռը մե­ծաց­նել, որ­պես Արևմուտ­քում ըն­թա­ցող նմա­նա­տիպ տար­բեր ֆո­րում­նե­րին հա­կակ­շիռ, և կարևոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք օ­րա­կար­գա­յին չեն, Ռու­սաս­տա­նը պա­հում է հենց այն­տեղ հն­չեց­նե­լու հա­մար։

-Վերևում նշե­ցիք, որ Փա­շի­նյա­նը ներ­քին հար­ցե­րով է զբաղ­ված և ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րը, այս­պես ա­սած, աչ­քա­թող է ա­րել։ Փո­խա­րե­նը Փա­շի­նյա­նը ա­նընդ­հատ իր ֆեյս­բու­քյան է­ջով տե­ղե­կաց­նում է, թե քա­նի զո­րա­մաս է ան­ցել նոր սնն­դա­տե­սա­կի։ Փոր­ձա­գետ­նե­րը փաս­տում են, որ անվ­տան­գու­թյան տե­սա­կե­տից սխալ է թվեր վկա­յա­կո­չե­լը։ Հա­մա­մի՞տ եք։
-Ողջ խն­դիրն այն է, որ Փա­շի­նյանն ա­ռաջ­նորդ­վում է սո­ցիա­լա­կան լայն զանգ­ված­նե­րին դուր գա­լու ցան­կու­թյամբ, ոչ թե պե­տա­կան շա­հով, անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով։ Չեմ կա­րող ա­սել, որ դա նրան չի հե­տաք­րք­րում, բայց ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի մեջ ա­վե­լի կարևոր է հա­մա­րում ներ­քին հար­ցե­րը։ Փա­շի­նյա­նը ո­րո­շել է, որ ե­թե այդ զանգ­վա­ծի ա­ջակ­ցու­թյունն ու­նե­նա, պե­տու­թյան անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը դրա­նով կա­վե­լա­նա, ու ա­մեն ինչ այդ տրա­մա­բա­նու­թյան վրա է կա­ռու­ցում։ Դրա հա­մար, երբ ա­սում է` 7 կամ 10 հա­զար զին­վոր լավ են սն­վե­լու, նրա հա­մար այդ­քան զին­վո­րի ծնո­ղի ար­ձա­գանքն ա­վե­լի կարևոր է, քա­նի մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող փոր­ձա­գետ­նե­րի ար­ձա­գան­քը։

-Սա­կայն մա­մու­լի ար­ձա­գան­քը բա­վա­կա­նին ան­հան­գս­տաց­նում է իշ­խա­նա­վոր­նե­րին։ Այդ պատ­ճա­ռով մա­մու­լը հայ­տն­վել է դա­տա­կան հայ­ցե­րի տի­րույ­թում, մի քա­նի օր է հա­մա­ցան­ցը քն­նար­կում է նաև փո­ղո­ցա­յին խու­լի­գան­նե­րի հար­ձա­կու­մը «Հա­յե­լի» ա­կում­բի վրա։ ՈՒ­նե­նա­լով լրագ­րող-վար­չա­պետ, ին­չու՞ է մա­մուլն ա­վե­լի ծանր վի­ճա­կում հայ­տն­վել։

-Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ա­մեն ինչ պարզ է ու հաս­կա­նա­լի։ Նշա­նա­կու­թյուն չու­նի` նա մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ է, թե ոչ։ Ան­գամ այն ժա­մա­նակ, երբ խմ­բա­գիր էր, «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը» այդ մաս­նա­գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դեպ հար­գա­լից վե­րա­բեր­մունք չի դրսևո­րել։ Մշ­տա­պես ե­ղել է շատ ու­ժեղ մր­ցակ­ցու­թյուն, ե­ղել է հա­կա­ռա­կոր­դին ճն­շե­լու, վատ լույ­սի ներ­քո ներ­կա­յաց­նե­լու մար­տա­վա­րու­թյուն։ Հի­մա ա­նում է նույ­նը՝ ա­վե­լի մեծ լծակ­ներ ու­նե­նա­լով ձեռ­քի տակ։ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում է, որ երկ­րում խն­դիր­նե­րը շա­տա­ցել են, հետզ­հե­տե դրանց սրու­թյու­նը զգաց­վե­լու է, իսկ այդ ա­մե­նը բնա­կա­նա­բար ար­տա­հայտ­վե­լու է, լրատ­վա­մի­ջոց­նե­րում ու… նրանց լռեց­նե­լու խն­դիր է դր­ված։ Դժ­գո­հու­թյու­նը, ընդ­դի­մու­թյան ձայ­նը, ցան­կա­ցած բան, ո­րը կա­րող է սպառ­նա­լիք լի­նել իր իշ­խա­նու­թյա­նը , Փա­շի­նյա­նը լռեց­նե­լու է տար­բեր մի­ջոց­նե­րով։ Մի տեղ կլի­նի ա­վա­զա­կա­յին հար­ձակ­մամբ, մեկ այլ տեղ` ընտ­րո­ղա­կան վե­րա­բեր­մունք, այ­սինքն մե­կի հան­դեպ հե­տապն­դում, մյու­սի դեպ­քում` ո­չինչ, ինչ­պես ե­ղավ դա­տա­վոր­նե­րի պա­րա­գա­յում։ Հա­ճախ լի­նե­լու է նաև ժո­ղովր­դի ձայ­նը լռեց­նե­լու մի­ջո­ցով, երբ ժո­ղովր­դի ընտ­րած հա­մայն­քի ղե­կա­վա­րին պաշ­տո­նանկ կա­նեն և սե­փա­կան մարդ­կանց ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­ներ կն­շա­նա­կեն։ Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում պի­տի ա­սել, որ տրա­մա­բա­նա­կան կապ կա դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի, լրատ­վա­մի­ջոց­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի դեմ ի­րա­կա­նաց­րած ար­շա­վում։ Այս ա­մե­նը հաղ­թա­հա­րե­լու հա­մար ըն­տր­վել է ա­մեն գնով ճն­շե­լու տար­բե­րա­կը, այս հար­ցե­րում օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյուն նրանք չու­նեն։

-Ո՞րն է նպա­տա­կը, ու՞ր են տա­նում եր­կի­րը։

-Նպա­տա­կը սե­փա­կան իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է։ Ի­րենք դա կո­չում են հա­կա­հե­ղա­փո­խու­թյան ճն­շում, բայց դա բա­ցա­ռա­պես Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ամ­րապ­նդ­ման հա­մար է ար­վում։ Նա հաս­կա­նում է` գոր­ծով չի հա­ջող­վում, տես­նում է, որ իր թիմն ըն­դու­նակ չէ լու­ծե­լու այն խն­դիր­նե­րը, ո­րոնք երկ­րի առջև են ծա­ռա­ցած, դրա հա­մար այս­պի­սի ռեպ­րե­սիվ մի­ջոց­ներ է կի­րա­ռում։

-Այդ ա­մե­նի տրա­մա­բա­նու­թյան մե՞ջ են տե­ղա­վոր­վում իշ­խա­նու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած պաշ­տո­նան­կու­թյուն­նե­րը, և ինչ­պես մա­մուլն է տե­ղե­կաց­նում, սպաս­վում են նո­րե­րը։ Հար­վա­ծի տակ հայ­տն­ված պաշ­տո­նյա­նե­րը և՞ս հա­կա­հե­ղա­փո­խա­կան­ներ են։

-Պարզ է, որ ա­մեն գնով իշ­խա­նու­թյունն ամ­րապն­դե­լու Փա­շի­նյա­նի ցան­կու­թյու­նը ոչ բո­լո­րին է դուր գա­լիս, ան­գամ հե­ղա­փո­խա­կան թի­մում։ Ես եր­բեք չէի ա­սի, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նը կամ Վա­լե­րի Օ­սի­պյա­նը պա­կաս հե­ղա­փո­խա­կան էին, քան Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Հե­ղաշ­րջ­ման ա­ռա­ջին փու­լի աշ­խա­տանք­նե­րի ողջ բե­ռը նրանք ի­րենց ու­սե­րին վերց­րին և ա­ռաջ տա­րան։ Որ­քան էլ նրանց մո­տե­ցում­ներն ինձ դուր չգան, բայց դա փաստ է։ Նրանք աշ­խա­տել և ու­ժե­ղաց­րել են Փա­շի­նյա­նին, տվել են այդ հե­ղաշ­րջ­ման Փա­շի­նյա­նի հա­մար ակն­կալ­վող ա­ռա­ջին ար­դյունք­նե­րը։ Լի­նեն բա­ցա­հայ­տում­ներ, ձեր­բա­կա­լում­ներ կամ այլ քայ­լեր։ Հի­մա հի­շյալ մարդ­կանց հետ խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել և, դա­տե­լով տվյալ ան­ձանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, են­թադր­վում է, որ պաշ­տո­նան­կու­թյան պատ­ճա­ռը հե­տապն­դում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, դա­տա­րան­ներն ար­գե­լա­փա­կե­լու և նմա­նա­տիպ այլ հար­ցե­րում Փա­շի­նյա­նի չա­փից ա­վե­լի պա­հանջ­կո­տու­թյունն է։ Նրանք, ով­քեր քիչ թե շատ ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նեն, Փա­շի­նյա­նի հետ կոնֆ­լիկ­տի մեջ էին մտ­նե­լու։ Հա­կա­ռակ պա­րա­գա­յում կլի­նեին կա­մա­զուրկ ծա­ռա­ներ և կա­նեին այն ա­մե­նը, ին­չի հա­մար հե­տա­գա­յում կա­րող էին շատ լուրջ ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրել։ Կար­ծում եմ` ար­ժեք­ներ կրող, ինք­նա­սի­րու­թյուն ու­նե­ցող մար­դիկ իշ­խա­նու­թյու­նից դուրս են գա­լու, մե­կը մի քիչ շուտ է այդ ճն­շումն իր վրա զգում, մե­կը՝ մի քիչ ուշ, բայց գոր­ծըն­թացն ար­դեն սկս­վել է։ Ընդ ո­րում, Ար­թուր Վա­նե­ցյա­նով չի սկս­վել այդ ա­մե­նը, այլ ա­վե­լի շուտ, երբ բնա­պահ­պա­նա­կան շար­ժում­նե­րից հայտ­նի մար­դիկ, պատ­գա­մա­վոր դառ­նա­լով, ընդ­դի­մա­ցան Ա­մուլ­սա­րի հար­ցում և ճնշ­ման հան­դի­պե­ցին։ Կա­մաց-կա­մաց այս տրո­հու­մը ա­րա­գու­թյուն է հա­վա­քում։ ՈՒ­ժա­յին­նե­րի հետ կապ­ված զար­գա­ցում­նե­րը պար­զա­պես ըն­դգ­ծե­ցին առ­կա խն­դի­րը, որն ար­դեն կար։

-Իշ­խա­նու­թյան ներ­սի խու­թե­րը կա­րո՞ղ են խոր­հր­դա­րա­նի լու­ծար­ման հիմք դառ­նալ։

-Ո­չինչ չեմ բա­ցա­ռում, քա­նի որ թի­մա­յին կա­ռա­վա­րում չկա։ Կա մեկ ան­հա­տի կամք, ո­րը պար­տադր­վում է մյուս­նե­րին։ Հարցն այն է, թե ով որ­քան սկզ­բուն­քա­յին կլի­նի այս հա­կա­մար­տու­թյան մեջ։ Ե­թե կա­րո­ղա­նան հար­մար­վել այս պայ­ման­նե­րին, կմ­նան Փա­շի­նյա­նի հետ։ Նրանք, ով­քեր չկա­րո­ղա­նան, հրա­ժա­րա­կան­ներ կտան, ներ­սում թի­մեր կձևա­վո­րեն։ Այս ա­մե­նը զս­պե­լու հա­մար Փա­շի­նյա­նը մի գոր­ծի­քա­կազմ ու­նի` ի­րա­վա­կան ա­ռու­մով ճն­շել, սպառ­նալ։ Գոր­ծըն­թաց­նե­րը ցույց կտան, թե ինչ կլի­նի, բայց ակն­հայտ է, որ այս­պես եր­կար շա­րու­նակ­վել չի կա­րող։

– Ընդ­դի­մա­խոս­ներն այ­սօր պն­դում են, թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ պետք է լի­նեն։ Նման սցե­նար հնա­րա­վո՞ր է։

-Այս պա­հին ան­գամ չեմ բա­ցա­ռում, որ խոր­հր­դա­րա­նը կա­րող է նոր վար­չա­պետ ընտ­րել։ Տար­բե­րակ­ներ շատ կան։ Հաշ­վի առ­նե­լով նաև այն հան­գա­ման­քը, որ այն­քան էլ քա­ղա­քա­կան դեմ­քեր չեն խոր­հր­դա­րա­նում, ցան­կա­ցած բան կա­րե­լի է սպա­սել։ Ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի հիմ­քեր այ­սօր չեմ տես­նում, բայց չեմ բա­ցա­ռում, որ դա կա­րող է լի­նել նաև շատ ա­րագ՝ 2-3 շա­բաթ­վա ըն­թաց­քում, երբ կտ­րուկ ի­րա­վի­ճակ փոխ­վի։ Բայց ա­վե­լի հա­վա­նա­կան եմ հա­մա­րում նոր վար­չա­պե­տի ընտ­րու­թյու­նը, երբ թի­մի տրո­հում լի­նի։ «Ան­տեր» մնա­ցած պատ­գա­մա­վոր­նե­րը նոր հո­վա­նա­վոր­ներ կփնտ­րեն, ո­րոնց կուղ­ղոր­դեն նոր կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վար ընտ­րե­լու։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ