26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Թմրամոլ» Լեյլան ավելի պետականամետ է, քան Փաշինյանը. քաղաքագետն ապշած է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին ապշեցրել է ՀՀ վարչապետի գրառումը.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակապես զուրկ է պետական մտածելակերպից և սեփական PR-ի համար կարող է բացահայտել պետական գաղտնիքը…

Քիչ առաջ պարոն Փաշինյանը տեղեկություն է հրապարակել իր facebook-յան էջում և ալամ աշխարհին տեղեկացրել է, որ հայկական բանակի 20 զորամասերում ծառայում է 7 հազար զինվոր, որոնք անցել են նոր կերակրման համակարգին… Շատ ուրախ եմ և շատ լավ է, որ գոնե այս մի ոլորտում գործող իշխանություններն ինչ-որ ձեռքբերումներ ունեն և հուսամ, այն շարունակական կլինի… Բայց շատ վատ է, որ պարոն վարչապետը չի գիտակցում, որ բանակին վերաբերող և հատկապես կոնկրետ զորամասերի թվաքանակում զինծառայողների թվաքանակը նշելը զինվորական, եթե չասեմ, որ ունենալով Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, նաև պետական գաղտնիք է…

Չեմ հասկանում, պարոն Փաշինյանն իր գրառումները կատարելիս չի՞ համաձայնեցնում համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ… Այդ պրակտիկան կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այն պարտադիր է…»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ