26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵԱՏՄ գագաթաժողովը:

Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած “գազ էլեկտրաէներգիայի դիմաց” ծրագրի ընդլայնման մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը փորձեց վերականգնել (ապարդյուն) հայ-ռուսական հարաբերությունների այն մակարդակը, որ կար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք:

Բարձրաստիճան հյուրերը այցելելեցին Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցած օդանավակայանով մեկնեցին Երևանից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ