15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Չփորձեք սպանված որդուս խառնել այս ամենին. Գեւորգ Մհերյանի հայրը վրդովված է

Նախօրեին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաեւ նախկին ոստիկանապետ Ա.Սարգսյանին, ով ըստ մեղադրանքի, այն ժամանակվա նախագահի օգնական Գեւորգ Մհերյանի եւ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ հանցագործություն է պարտակել:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մհերյանը, ում հետ կատարվածի համար սպանվածի հայրը` Պետրոս Մհերյանը, բազմիցս նշել է նախկին ոստիկանապետի մասնակցությունը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով վերը նշված քրգործում որդուն ներքաշելուն` բավական վրդովված նկատել է.

– Ահավոր վրդովված եմ, դեռ չեմ ուզում գնահատականներ տալ: Բայց մի բան կասեմ. չփորձեք սպանված որդուս խառնել այս ամենին: Դրա փոխարեն բացահայտեք, թե ով եւ ովքեր ջանացին, որ տղաս այսօր չլինի:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ