24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. ունենք դատարանի որոշում՝ ճանապարհը բացելու վերաբերյալ. վարչապետ

400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ գալու համար, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված», – ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սկսած առաջին օրվանից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոս թափանցիկ է աշխատում:
 
«Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին», – ասաց նա:
 
Վարչապետը նշեց, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:
 
Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ: Փաշինյանը նկատեց, որ Ամուլսարի հացում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից:
 
«Ճշմարտությունը ինքը պիտի մեզ բերի այս կամ այն որոշման», – նշեց վարչապետը:
 
Վարչապետն ասաց, թե այս հարցում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի:
 
«Այդ թվում հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի իմ շատ հարգելի ու սիրելի ընկերների կողմից», – ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ եթե ճշմարտությունը բերի նրան, որ հանքը հնարավոր չէ «Լիդիանի» ստանձնած պարտավորությունների շրջանակներում շահագործել, հանքը լրիվ օրինական հիմքով կփակեն:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ