12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Կառավարությունը սկսել է տեսակավորել իր թափոնները «Recycle it!» ծրագրի շրջանակներում

1-2

2018թ․-ին մեկնարկած «Recycle it!» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Կոկա Կոլա հիմնադրամի կողմից, ՀՀ Կառավարությունը` ներառյալ 12 նախարարությունները և նրանց ստորաբաժանումները, սկսել են տեսակավորել պլաստիկը, թուղթը, մետաղը և/կամ ապակին։

Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) կողմից։

ՀՀ Կառավարությունում և պետական այլ կառույցներում տեղադրվել են 50-ից ավել տեսակավորման ամաններ, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում տեղադրվելու են 30-ից ավել լրացուցիչ ամաններ։ «Recycle it!» նախագծի մեկնարկից ի վեր, ծրագրին են միացել ավելի քան 200 կազմակերպություններ (ներառյալ 80 կրթական հաստատություններ), իսկ շահառուների թիվը գերազանցում է 200,000-ը։

Ս․թ․ սեպտեմբերին ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-ի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենտրոն վարչական շրջանում տեղադրվելու է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 13 տեսակավորման ամաններ։ Ամանները տեղադրվելու են հետևյալ տարածքներում՝

Պոպլովոկի այգի (2 հատ)

Կոմիտասի պուրակ (1 հատ)

Կասկադ (1 հատ)

Հյուսիսային պողոտա (3 հատ)

Անգլիական այգի (2 հատ)

Կարապի լիճ (1 հատ)

Հանրապետության հրապարակ (1 հատ)

Խաչքարերի պուրակ (2 հատ)

Նշենք, որ «Recycle it!» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Հայցում ենք բոլոր քաղաքացիների աջակցությունը Հայաստանում թափոնների տեսակավորման մշակույթի ամրապնդման համար՝ խնդրելով տեսակավորման աման նետել համապատասխան թափոնները։

Մանրամասների համար կարող եք այցելել ISSD ՀԿ-ի ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/issdngo/ կամ դիմել Իրինա Մկրտչյանին՝ գրելով [email protected]  էլ. հասցեին կամ զանգահարելով 091 29 11 31 հեռ․ համարով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ