18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեսիի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի համար այս մրցաշրջանը կարող է վերջինը դառնալ կատալոնական ակումբում: Այս մասին  տեղեկացնում է VNews.am-ը՝ հղում անելով CNN Deportes-ի լրագրող Մարտին Կաստիլյային:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ 32-ամյա ֆուտբոլիստը ներկայումս գնահատում է «կապտանռնագույնների» հետ հաջորդ ամռանը պայմանագիրը խզելու հնարավորությունը, ինչի արդյունքում կկարողանա տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ»:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ «Բարսելոնան» կլքի միայն հանուն այն ակումբ վերադարձի, որտեղ հանդես է եկել մանկության տարիներին:

Հիշեցնենք՝ վերջերս հայտնի էր դարձել, որ Մեսիի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ արգենտինացին յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո կարող է սեփական ցանկությամբ խզել համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ: Եթե Մեսին որոշի նման քայլի գնալ, ապա «Բարսելոնային» պետք է այդ ամենի մասին տեղյակ պահի մինչև հունիսի 30-ը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ