23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք…

Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ բավականին զարմացրեց  «ազնիվ»  հեղափոխականից  շատ արագ կոռուպցիոն  գործով քրեական հետապնդման  տակ ընկած Դավիթ  Սանասարյանը, զարմանում է «Իրավունքը»:  Նա ոչ ավել-ոչ պակաս թունդ  ազգայնական գրառում է արել.  «Շնորհավորանքի փոխարեն.  Սխալից հետ կանգնելը  միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին  որոշում կայացնելով`  այն ուղղելն է: 

Ժամանակին սխալ քարոզ եմ տարել` հայտարարելով անկախ Արցախի մասին.  չկա Արցախի  հանրապետություն.  կա  Հայաստանի մարզ Արցախ… Ուստիբոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս  Ազգալդյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու)  կդառնա Հայաստանի մաս»: 

Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք… Այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ սուպերլիբերալ ակտիվիստը այդպես կտրուկ շուռ  եկավ դեպի վերամիավորման թունդ ջատագովությունը: Թե՞ այդերիտասարդը անձնական օրինակով հաստատում է  հայտնի ասացվածքը, որ սրիկաների վերջին ապաստարանը հայրենասիրությունն է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ