20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երջանկություն ձեռք բերելու ուղեցույց

Երջանկություն ձեռք բերելու ուղեցույց.

1. Հավատա, սիրիր Տեր Հիսուս Քրիստոսին և վստահիր Նրան քո կյանքն ամբողջությամբ:

2. Զղջա կատարածդ մեղքերի համար և համոզված եղիր, որ դրանք ներվում են հենց այն ժամանակ, երբ խոստովանում ես Բարձրյալին և դրանց այլևս ուշադրություն մի դարձրու մտքիդ մեջ, որպեսզի չկրկնվեն:

3. Ստիպիր քեզ չգործել նույնիսկ ամենաչնչին թվացող մեղք, որը քեզ կհեռացնի Աստծուց, իսկ մեղք գործելու դեպքում կրկին կանգնիր, և քանի անգամ էլ ընկնես` կանգնիր:

4. Ուշադրություն մի դարձրու մադկանց կարծիքին, այլ միայն, թե ինչպիսին ես Աստծո առաջ:

5. Անընդհատ հիշիր Աստծուն` մտքիդ մեջ անդադար կանչելով. «Հիսու՜ս»:

6. Մարդու գլխից մի մազ անգամ չի պակասում, առանց Աստծո թույլտվությամբ, եթե նույնիսկ դրա պատճառները մարդու համար անհասկանալի են: Այս գիտակցությամբ նայիր կյանքիդ բոլոր իրավիճակներին, և յուրաքանչյուր իրավիճակում ձգտիր կատարել միայն Աստծո բարի կամքը` իրավիճակի տնօրինությունը վստահելով Տիրոջը:

7. Աշխարհը` իր վայելքներով, գայթակղություններով, և ցանկություններով աղբ համարիր, որպեսզի շահես Քրիստոսին:

8. Մի երազիր, այլ ապրիր այստեղ և հիմա` նայելով Քրիստոսին:

9. Կյանքի իմաստը ոչ ամուսնությունն է, ոչ մենակեցությունը, ոչ աշխարհիկ փառքը, ոչ աղքատությունը, այլ ամեն ինչը պիտի լինեն միջոցներ` մարդուն հավիտենական երջանկության տանելու` Աստվածհաղորդության: 
Ինչ վիճակում որ կաս, այդ վիճակում էլ ձգտիր միայն Աստվածհաղորդության:

10. Խոնարհությունը խեղճությունը չի, այլ ներքին խաղաղությունն է, իսկ սերը զգացմունք չի և ոչ էլ երևակայություն` այլ գործողություն, ինքնազոհություն` հանուն բարու, առանց ակնկալիքի:

11. Մի կործանիր ինքդ քո կյանքը, սկսիր հենց հիմա: Քանի դեռ գոյություն ունես, կարող ես կանչել. Հիսու՜ս…

Հովհաննես Բաղդիկյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ