22 Սեպտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Ես երբեք չէի մտածի, որ ՀՀ-ում իշխանափոխությունը կհասնի ամենուր, բացի Արման Բաբաջանյանի մեդիատիրույթից. Հայկ Մամիջանյան

5D313D75-0975-4245-81AB-077BB4842510

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես երբեք չէի մտածի, որ ՀՀ-ում իշխանափոխությունը կհասնի ամենուր, բացի Արման Բաբաջանյանի մեդիատիրույթից։ Իր մոտ դեռ մենք ենք իշխանություն եւ հիմնական «քլունգները» ուղղված են հենց մեր դեմ։

Զարմանալի է, որովհետեւ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը պիտի օգտագործի իր ողջ գործիքակազմը ԸՆԴԴԻՄԱԴԻՐ գործունեություն ծավալելու համար, բայց իր մոտ «իրավիճակ չի փոխվել»՝ նա վերցրել է իշխանության տված շեփորը ու նյութերի մեծ մասը չար հհկ-ականների մասին է գրում։

Նույնն է նաեւ պարոն Բաբաջանյանի պատգամավորական գործունեության հիմնական գիծը՝ շատ քիչ քննադատություն գործող իշխանություններին եւ ամենօրյա կեղտակոլոլ հոդվածներ/ելույթներ ՀՀԿ-ի մասին։

Չեմ կարծում, որ իր երկար հասարակաքաղաքական հետագծի գագաթնակետը պարոն Բաբաջանյանը պատկերացնում էր որպես Նիկոլ Փաշինյանի mini Me, իսկ իր կերտած լրատվականը ուզում էր դարձնել այն վայրը, որտեղ հրապարակվում են անգամ իշխանության ընտանեկան թերթի համար չափից դուրս կեղտոտ համարված նյութերը։ Նա նաեւ առանձնապես աչքի չի ընկնում կուսակցական /նույնն է նաեւ խմբակցության պարագայում/ կարգապահությամբ։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պարոն Բաբաջանյանը կանխազգում է, որ ԼՀԿ-ն դժվար հայտնվի հաջորդ պառլամենտում ու որոշել է դառնալ դրա խոսուն ինդիկատորը։

Պարոն Բաբաջանյանի ֆեյբուքյան էջից նաեւ տեղեկանում ենք, որ նա ակտիվ մարզային հանդիպումներ է ծավալում ՝ օգտագործելով գյուղապետերի եւ համայնքապետերի լծակները, որը բնականաբար չէր կարող տեղի ունենալ առանց Փաշինյանի համաձայնության։

Առաջիկայում դեռ շատ եմ անդրադառնալու իշխանության լրատվական շեփորներին եւ դրանց վրա նվագող պիոներներին։
#շեփորնէկանչում»

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ