29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա. ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի. Արմեն Աշոտյան

Ashotyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ , դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ և խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը:

Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից և մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց: «Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, ինչի հետևանքները արդեն երկու օր է, ինչ տեսանելի են սոցիալական ցանցերում:

Ավաղ, ինչպես ասել եմ, սրանից լավ հոտ չի գալիս, և կանխատեսելի է, որ այդ առճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով ու տեղափոխվելու է իրականություն՝ բախումներով, բռնությամբ և Աստված մի արասցե, արյամբ:

Հետևելով, թե ինչ արագությամբ և սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհողհության, և երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ:
Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ