23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա. իշխանական պատգամավոր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրում է․

«Որոշ մարդիկ էդպես էլ չհասկացան, որ իրենք ոչ թե ակտիվիստ են, այլ արդեն պետական պաշտոնյա։

Էդ մարդիկ չհհասկացան էն պատասխանատվությունը, որը դրվել է իրենց ուսերին։

Էդ մարդիկ չհասկացան, որ հիմա իրենց ասած ամեն խոսքից առաջ պետք է 1000 անգամ մտածեն, նոր խոսեն կամ գրեն, որովհետև պետական պաշտոնյայի խոսքը ու գործելաոճը պիտի տարբերվի ակտիվիստից։

Էդ մարդկանց համար ամենակարևոր նպատակներից մեկը շարունակեց մնալ շատ լայք հավաքելը։

Էդ մարդիկ անգամ չհհասկացան, որ իրենց բաց թողած կիքսերից ու իրենց ծիծաղի առարկա դարձրած հիմար արդարացումներից հետո պիտի ինքնակամ հեռանային։

Ու էդ մարդկանց պետք է արագ ազատել էդ պատասխանատվությունից, շատ արագ։ Իրենք էլ են մեղք, չեն դիմանում, ցրված են դառնում, իրականության զգացումն ու անգամ անձնական իրեր են կորցնում։

Գնացեք ձեր իրերին տիրություն արեք, որ չկկորցնեք, թողեք ձեր տեղը աշխատեն էն մարդիկ, որոնք իրենց գործը սիրով կանեն ու հասկանալով։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ