19 Հոկտեմբերի, Saturday, 2019
KFC

«Նիկոլով չխփնված» ցանկացածը հասկանում է՝ պետությունը «բուդկի պես» սեփականաշնորհելու քաղաքական աղանդի հանդուգն հայտը

Без названия (3)

Սթափ դատելու կարողությունը չկորցրած`«Նիկոլով չխփնված» ցանկացած մեկը հասկանում է. եթե Սահմանադրական դատարանը կամ ՍԴ դատավորներին «ապառիկով» առնելու բիզնես-պլանը` «փող եւ սոցիալական ապահովության երաշխիքներ` հրաժարականի դիմաց», աշխատի, ապա Հայաստանի վրա՝ որպես հանրային, պետական, քաղաքական կյանքը կանոնակարգող ինստիտուտներ ունեցող պետական սուբյեկտի, կարելի է մեկընդմիշտ խաչ քաշել։

Կուլ տալ մարդկային եւ իրավական բոլոր նորմերի դեմ այս խայտառակ ոտնձգությունը նույնն է, թե երկիրը դարձնել մեկ անձի կամ մեկ մարդ-կուսակցության կողմից «կառավարվող» սահմանափակ պատասխանատվության ընկերություն, որտեղ բոլոր հարցերը, այդ թվում արդարադատության եւ սահմանադրական արդարադատության խնդիրները, լուծվում են գեղական կամ գողական կարգով։ Ինչպես «Անասնաֆերմայում»։

Կարո՞ղ ենք, իբրեւ հասարակություն, դիմակայել այդ մարտահրավերին, ունե՞նք հնարավորություններ` ուղեփակոց դնելու պետականակործան եւ ազգակործան այս «նախագծի» ճանապարհին։ Այո՛, կարող ենք եւ ուղղակի պարտավոր ենք դա անել։

Իշխող «քաղպայմանագրականների» գլխաքանակն Ազգային ժողովում, իհարկե, լիուլի բավարար է ուզած անգամ ամենաանհեթեթ նախագիծը անցկացնելու համար։ Նույնիսկ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որ սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի եւ կարող է փոփոխության ենթարկվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի հավանությամբ։ Դրա համար անհրաժեշտ է «ընդամենը» 79 ձայն, իսկ ագրեսիվ իմքայլական մեծամասնությունն ամբողջ 88 գլուխ պատգամավոր ունի Ազգային ժողովում։

Այսինքն` օրենքի ընդունումը կանխել գործնականում անհնար է։ Բայց սա դեռեւս չի նշանակում, թե ինչ ուզեն` կարող են փաթաթել գլխներիս։ Որպես սկիզբ, անհրաժեշտ է, որ ՍԴ դատավորները (Լեւոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն հաշիվ չէ) չտրվեն այս սադրանքին`հրաժարական չտան ու շարունակեն իրականացնել Սահմանադրությամբ եւ ՍԴ մասին օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Ի վերջո, ընդունվելու դեպքում օրենքը կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Եվ դա կարող է անել նախ եւ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը, որի սահմանադրական լիազորությունների մեջ է մտնում դիմել ՍԴ եւ ստանալ եզրակացություն օրենքի սահմանադրականության վերաբերյալ։ Իսկ որ Նիկոլին կից ջհանգիրյանական «արդարադատության խորհրդի» ուղեղային գրոհի «արդյունքում» ծնված հիշյալ բիզնես-նախագիծը հակասու է Սահմանադրությանը` երկու կարծիք չի կարող լինել։

Ուրիշ բան, նախագահը պատրաստ կլինի՞ ասել «տղամարդու» իր խոսքը` դիմել Սահմանադրական դատարան, թե՞ կշարունակի ջայլամի քաղաքականությունը` գլուխը կմտցնի ավազի մեջ եւ կձեւացնի, թե ոչինչ չի տեսել, ոչինչ չի լսել։

Համենայն դեպս, սա այն դեպքը չէ, երբ կարող է ձեռքերը լվանալ եւ ասել` ես ո՞վ եմ, որ «Նիկոլի էշին չու ասեմ». Սահմանադրությունը կապել է ձեռքերս, ուզեմ էլ` չեմ կարող միջամտել այդ «գործընթացին»։ Ավելին` ունի այդ փորձը. մեկ անգամ արդեն դիմել է ՍԴ եւ «պարզել», որ աշնանը փողոցային շանտաժի`ԱԺ ներխուժած ամբոխի բուռն հակազդեցության պայմաններում ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարաված փոփոխությունները Սահմանադրության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնում, եւ տեսականորեն կարող է կրկնել քաղաքացիական խիզախության այդ օրինակը։

Բայց սա ամենը չէ։ ԱԺ պատգամավորները նույնպես իրավասու են դիմել ՍԴ եւ վիճարկել օրենքի սահմանադրականությունը։ Դրա համար անհրաժեշտ է մանդատների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի, այսինքն` 26 պատգամավորի ստորագրությունը` ճիշտ այնքան, որքան ունի ԲՀԿ խմբակցությունն Ազգային ժողովում։ Այսինքն` ԲՀԿ-ն շատ հանգիստ կարող է միայնակ լուծել այդ խնդիրը` առանց «Լուսավոր Հայաստանի» աջակցության։

Չնայած` ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից դատելով՝ այստեղ էլ հիացած չեն քաղաքական անմեղսունակության սույն գլուխգործոցով, եւ գոնե առանձին պատգամավորների մակարդակով կարող են միանալ այդ նախաձեռնությանը։

Սա քաղաքական ուժերին եւ հանրային սեկտորին միավորելու ունակ (խոսքը, բնականաբար, Սորոսից սնվող 66 «ազդեցության գործակալների» մասին չէ) գլոբալ այն հարցն է, որի շուրջ կարող է ձեւավորվել «Կոնսենսուս մինուս մեկ»-ը, որի մասին վերջերս շատ է խոսվում եւ գրվում։

Խնդիրն այն է, թե բարիկադի ո՞ր կողմում են իրենց տեսնում ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները. ՍԴ դատավորներին առաջարկվող նվաստացուցիչ գործարքը մերժող ուժերի՞, թե՞ պետությունը «բուդկի պես» սեփականաշնորհելու հանդուգն հայտ ներկայացրած քաղաքական աղանդի կողքին։

Լիլիթ Պողոսյան

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ