20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետարանն իր պարտավորությունը կատարել է, ժամացույցի պես վճարել է «Սանիտեքին». Քաղաքապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նրանք խոսել են աղբահանության խնդրի մասին։

Վարչապետը հետաքրքրվել է աղբահանություն իրականացնող «Սանիտեք» ընկերության գործունեությունից, փորձել հասկանալ՝ ինչո՞ւ պայմանագրային պարտավորությունները չեն իրականացվում։

Ի պատասխան Հայկ Մարությանն ասել է, որ ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները չի իրականացնում հատկապես քաղաքական գործընթացներից հետո։ Նա շեշտել է, եթե երկրում իշխանություն է փոխվել, ապա, ըստ տրամաբանության, մասնավոր համակարգի գործունեության վրա դա ազդել չի կարող։

Վարչապետի հարցին՝ քաղաքապետարանն իր հերթին իր պարտավորությունները ճշգրիտ կատարե՞լ է, Մարությանը պատասխանել է.

«Քաղաքապետի միակ պարտավորությունը գումարը տալն է, մենք ժամացույցի պես վճարել ենք գումարը։ Էնպես չի, որ գումարը չկա, բյուջեով մի կողմ է դրված ու ժամացույցի պես փոխանցվում է։ Իսկ ընկերությանը մնում է միայն իր աշխատանքը ճշգրիտ կատարելը»։

Վարչապետի մոտ հարց է առաջացել, այդ պարագայում ինչո՞ւ ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, քաղաքապետն ի պատասխան նշել է, որ ընկերության տեխնիկան մաշված է, քանդված։ Ավելին, ըստ քաղաքապետի, ընկերությունը պարտավորվել է Երևանում տեղադրել 16000 մետաղական աղբաման, մինչդեռ հիմա շուրջ 100-ն է մետաղական, իսկ ընդհանուր առմամբ կա շուրջ 5000 աղբաման։

Բացի այդ, քաղաքապետի փոխանցմամբ, աղբամանում, ըստ պայմանագրի, 80 տոկոսից ավելի լցվածություն չպետք է լինի և, եթե աղբը 80 տոկոս լցված է, ապա պետք է հավաքվի, եթե չհավաքվեց, համարվում է, որ աշատանքը չկատարված է համարվում։ Այդ դեպքում, քաղաքապետարանը զգուշացնում է ընկերությանը և եթե դարձյալ չի կատարվում, ապա տուգանում է նրան։

«Մենք նման զգուշացումներից հետո տուգանել ենք ընկերությանը, բայց մեզ ասում են, որ դա անհիմն է ու մեզ դրա համար դատի են տվել՝ ասելով, որ դա է ազդել իրենց աշխատանքի վրա։ Բոլոր արգումենտները, որ բերում են, անհասկանալի են։ Նրանք ասում են՝ տուգանքներն անհիմն են, իսկ ես ասում եմ, որ 1 մլն բնակիչ ամեն օր դուրս է գալիս ու տեսնում է, որ այդ տուգանքը հիմնավոր է, որովհետև 3 տոկոս տուգանքը նվազագույնն է, ինչ քաղաքապետարանն անում է։ Ես ուզում եմ բացել չակերտները, ասեմ՝ որպեսզի նրանք չմահանան, մենք չենք գնում կոպիտ, կտրուկ գործողությունների», – ասել է քաղաքապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ