29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ չկար որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ». Ռ. Քոչարյանը՝ առգրավված զենքերի մասին

B128AA12-8E6F-451F-93DA-372E45BD07D8

ՀՀ վերաքննիչ դատարանի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքից կալանքը մասամբ հանելու գործով նիստի ժամանակ քննարկվեց նաև Երկրորդ նախագահից առգրավված մի քանի միավոր անվանական զենքի վերադարձի հարցը։ Ռ. Քոչարյանը տեղեկացրեց, որ, երբ նրան առաջին անգամ էին ազատ արձակել, նա երկու անգամ երկու փաստաբանի ներկայությամբ պահանջել է քննիչից վերադարձնել իր անվանական զենքը։

«Դատախազը նշեց, որ պատճառն իմ կալանքի տակ լինելն էր: Եվս մեկ բան՝ այդ զենքերը բոլորը ստուգված են եղել, այդ բոլոր զենքերի կրակած (դատավորի հավելումը՝ պարկուճները) ոստիկանությունում կա, օրինական զենքեր էին, և հաջորդը՝ այստեղ չկար որևէ մեկ զենք, որն օգտագործված է Մարտի 1-ի ժամանակ, կամ ինչ-որ տեսակի զենք, որը կարող էին նույնիսկ ենթադրել, որ Մարտի 1-ի հետ կապ ունի. ուղղակի ատրճանակներ էին, որոնք նվիրատվություն էին նաև տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների կողմից»,- հայտարարեց Քոչարյանը։

Նշենք` Ռոբերտ Քոչարյանի բանկային հաշվի և ունեցվածքի վրա կալանք է դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին` «Մարտի 1»-ի գործով մեղադրանքը ներկայացնելուց չորս օր անց։ Այս տարվա հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ որոշում է կայացրել մասամբ բավարարել Քոչարյանի պաշտպանության միջնորդագիրը` նախկին նախագահի ունեցվածքից կալանքը հանելու համար, քանի որ փաստաբանները նրա իրավունքների խախտում էին գրանցել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ՝ բանկային հաշիվների վրա:

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրել էր, որ քննիչի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա կալանք դնելու արդյունքում նրա իրավունքները խախտվել են։ Դատավորը, սակայն, այդ որոշումն ուժի մեջ թողեց` դրա քննությունը թողնելով բուն քրեական գործը քննող դատավորի վրա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ