24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին:

Ավաղ, քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ:

Հետևելով զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ երկրի համար ամենակարևո խնդիրների եռյակը հետևյլան է՝
1. Անվտանգություն
2. Արցախի ամրապնդում:
3. Տնտեսական զարգացում

Իսկ ահա հարցերի այն եռյակը, որով իշխանությունները առաջնահերթ զբաղվում են՝
1. Սահմանադրական դատարանի պաշարում
2. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում
3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում

Զուգահեռ իրականությունները և կեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար: Սակայն նման վտանգների գիտակցմամբ այս իշխանությունները աչքի չեն ընկնում:

Փոխարենը, ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը և քայաքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ