27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել նրա՝ վարչապետին չենթարկվելու հետ. Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարցեր, հարցեր ու էլի նորանոր հարցեր են առաջանում: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով ասաց, որ չի ուզում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում: Հրայր Թովմասյանը չնահանջեց: Որից հետո համացանցում սկսեցին հայտնվել տեղեկություններ Հրայր Թովմասյանին, իր նախկին [ենթադրյալ] չարաշահումների համար, մոտ ժամանակներում սպասվող քրեական պատասխանատվության մասին: Հարց է առաջանում. այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները նո՞ր իմացան:

1. Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել Վարչապետին նրա չենթարկվելու հետ: Ստացվում է, որ [եթե այդ չարաշահումները իրականում եղել են] չարաշահումները մնալու էին չբացահայտված, եթե Հ. Թովմասյանը հնազանդ պահեր իրեն Վարչապետի հանդեպ:

2. Մյուս տարբերակը. եթե այդ [ենթադրյալ] չարաշահումների մասին մեր իրավապահները մինչև այդ տեղյակ էին, բայց ընթացք տվեցին միայն այն ժամանակ, երբ Հ.Թովմասյանը հանդգնեց հակաճառել Վարչապետին: Դա էլ ավելի վատ ախտանիշ է. ստացվում է, որ Վարչապետը և իրավապահները գիտեն մեր պաշտոնյաների ենթադրյալ հանցագործությունների մասին, սակայն ընթացք չեն տալիս այդ տեղեկություններին, քանի դեռ այդ պաշտոնյան հնազանդ ենթարկվում է գործադիրին:

Երրորդ տարբերակ պարզապես չկա:
Իսկ առկա երկու տարբերակից որն է վատը, իսկ որը՝ ավելի վատը՝ չեմ կարող հստակորեն ասել: Իմ կարծիքով, երկուսից էլ գարշահոտ է գալիս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ