12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ

55.thumb

Ես չեմ մեկնաբանի տիկին Տավարացյանի գործողությունները, նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ նա այդպես է նպատակահարմար գտել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Ես չեմ կարող ասել՝ բավարարու՞մ է հրաժարականը, թե՞ ոչ, միայն կարող եմ փաստել, որ ուղղակի նման բան է տեղի ունեցել, և շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի։ Մենք ոչ թե նրա հրաժարականն էինք պահանջում, այլ որոշակի գործընթաց էինք սկսել, որպեսզի փաստենք մի կարևոր հանգամանք՝ ճիշտ չենք համարում, որ անձը կարողանա ընտրվել, հետո՝ որոշ ժամանակ անց, երդվել, և այդ ընթացքում ԲԴԽ-ն մատնվի անգործության։ Մեր գործընթացն իր նպատակին հասավ։ Իհարկե, տիկին Տավարացյանն իրավունք ուներ հրաժարական չներկայացնելու, բայց ինքն այդպես ճիշտ գտավ, և մենք պետք է հարգենք այդ որոշումը», – նշեց Գրիգոր Բեքմեզյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Տավարացյանի հրաժարականից հետո կրկին ԲԴԽ երկու անդամի կարիք կա։

«Պետք է լինի խորհրդի նիստ, որի ընթացքում տիկին Տավարացյանը պետք է պնդի իր հրաժարականը, սակայն, դատելով հայտարարության տեքստից, ենթադրում եմ, որ չի գա», – ասաց Բեքմեզյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ