20 Հունվարի, Երկուշաբթի, 2020
KFC

Այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան

42.thumb

Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության ու, առհասարակ, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

«Ստեղծված իրավիճակն, իրոք, մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո, երևի թե, առաջին դեպքն է ու պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից՝ ապահովվի օրենքի անվերապահ կատարումը», – նշեց նա։

ԱԱԾ տնօրենն ընդգծեց՝ այսօր Իջևանի մարզպետարանում խորհրդակցության ընթացքում որոշելու են հետագա անելիքները։

«Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի ու մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին», – ասաց նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ