28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլին ասեք, այս սոդոմ-գոմորը ինքն է ստեղծել մեր երկրում, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար

l-m1aSzQ8qj3

Իջևանի բախումները դեռ առաջին ծիծեռնակներն են։

Իջևանի դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետությունում թավշյա ու ոչ բռնի հեղափոխությունից էլ բան չի մնացել և ամենուր բռնության մենաշնորհ է տիրում, հետևաբար` պետություն չկա: Եթե ոստիկանին հարվածում են, տրանսգենդերները մտնում են ոստիկանական բաժին ու ոստիկան ծեծում, երբ ոստիկանների վրա թքում են, հարձակվում նրանց վրա՝ անվանում սրիկա և տականք ու անպատիժ են մնում, ապա մյուս տրամաբանական քայլը ոստիկաններին քարերով հետապնդելն է, ու այդ օրը մեռնում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Իջևանցիները իրենց քայլով հարամեցին Նիկոլի հարցազրույցը:

Մեկդ Նիկոլին ասեք, այս սոդոմ-գոմորը ինքն է ստեղծել մեր երկրում, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար, հա ու մեկ էլ ասեք որ անտառը ժողովրդինն է, ուզում է՝ կտրում է, ոստիկանը ժողովրդինն է, ուզում է ծեծում է… Այն, ինչ ունենք այսօր կենցաղային մակարդակում երկրի կառավարման հետեւանքն է.

Հ.Գ. Ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես Նիկոլ… ժողովուրդն է ամեն ինչ որոշում:

Հ.Գ.Գ. Քայլ արեք՝ ձեռքներդ վերև, Բռունցք արեք՝ դուխով, Դուք եք տերը ես երկրի, Հայեր ջան դուխով, Դու ու Դու միասին, Հաղթելու եք շուտով, Ազատ, անկախ ժողովուրդ, Հայեր ջան դուխով, Հայեր ջան դուխով․․․ Դըմփ-Դըմփ-Հու ամեն ինչ շատ արդար է:

Արթուր Ռ. Թովմասյանը

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ