28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցրել այս հանձնաժողովը. դուք ոչինչ չեք անում. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահին

194.thumb

Խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը դժգոհեց՝ նշելով, որ տարիներ շարունակ բնապահպանները բարձրաձայնել են Սևանում առկա խնդիրները, մինչդեռ դրանց ուշադրություն չի դարձվել.

 

«Խնդիրներից ամենամեծը եղել է այն, որ դուք պետք է կարգավորեիք ջրբացթողումների քանակը, սակայն մեր բոլոր հորդորները տարիներ շարունակ ձեր ու ձեր հանձնաժողովի կողմից անտեսվել են: Ես առաջարկ ունեմ՝ ցրել այս հանձնաժողովը և հավաքել նոր հանձնաժողով, որովհետև այս հանձնաժողովը տարիներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի Սևանը հասնի էս վիճակին: Պարոն Ջավադյան, խոսքս մենակ ձեզ ուղղված չէ, բոլոր անդամներին, որոնք տարիներ շարունակ ձայն չեն հանել, ասել են, որ ամեն ինչ լավ է, կառավարության բոլոր որոշումները ճիշտ են», – ասաց Ադամյանը՝ դիմելով ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանին:

Ադամյանը նկատեց, որ համաձայն չէ Ջավադյանի քիչ առաջ ներկայացված պնդման հետ, թե ստեղծված իրավիճակի համար Սևան ազգային պարկն է մեղավոր.

«Եկել ասում եք՝ ազգային պարկն է մեղավոր, էդպես չի: Ամենամեծ մեղավորությունը ձերն է, ձեր հանձնաժողովինը, դուք ոչինչ չեք անում», – ասաց նա:

Ի պատասխան՝ Ջավադյանը նկատեց, որ հանձնաժողովի անդամները գիտակ են ու մեծ  աշխատանք են տանում՝ ավելացնելով.

«Մեր ամեն արձանագրություն երեք օրվա ընթացքում ուղարկում ենք կառավարություն: Սրանից հետո երեք օրվա ընթացքում կներկայացնենք ԱԺ-ին»:

Ադամյանն էլ արձագանքեց, թե տարիներ շարունակ տեսել է՝ ինչպես է աշխատում հանձնաժողովը.

«Տարիներ շարունակ ես Ձեզ չեմ տեսել», – ի պատասխան նշեց Ջավադյանը:

Քննարկման մասակիցներից մեկն էլ հակադարձեց. «Սևանը տեսնեիք, մեզ ինչ պետքա տեսնեիք»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ