26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչքան կդիմանա Հայաստանը իներցիայով ապրելու պայմաններին: Երկրի կառավարելիության աստիճանը մոտենում է զրոյի

Պետական կառավարման համակարգում տիրում է կատարյալ խառնաշփոթ: Մի շարք նախարարություններ ու պետական  կոմիտեներ նույնիսկ չգիտեն հստակ ինչով պետք է զբաղվեն: Նրանց աշխատակիցների մեջ կան մարդիկ, ովքեր երկու եւ անգամ երեք ամիս չեն ստացել աշխատավարձ: Կան այնպիսիները, ովքեր ամիսներով աշխատում են, սակայն չունեն աշխատանքային պայմանագիր: Գրում է «Իրավունքը»

Վենետիկի հանձնաժողովի  կողմից  Նիկոլին ու իր ողջ իրավաբանական  միտքը կազմող թիմին խայտառակ անելուց հետո  պետական ապարատի աշխատակիցների շրջանում էլ ավելի մեծ խառնաշփոթ է սկսել տիրել:  Մարդիկ խոսում են, թե եթե վարչապետի աշխատակազմում, Արդարադատության  նախարարությունում եւ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում «այդպիսի դեբիլներ» են աշխատում,  ապա սրանց ղեկավարության ներքո ո՛չ աշխատելն իմաստ ունի, ո՛չ էլ սրանց հետ որեւէ ապագա կարելի է  կապել:

Հուսահատության համատարած մթնոլորտի մեջ իրենց  մեծ բաժինն են ներդնում նաեւ ԱԺ-ն լցրած քայլո պատգամավորիկները: Վերջիններիս անգրագիտությունը , դատարկ մեծամտությունը, ցինիզմն ու ժառգոնը մարդկանց մոտ սրտխառնոցի զգացում են առաջացնում: Ընդ որում, քայլո պատգամավորիկները ամեն օր մի նոր լպիրշություն են դուրս տալիս: Այսպես, նրանից մեկը` Արմեն Մկրտչյան անունով ֆեյսբուքյան գրառում է արել, դիմելով շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, առաջարկելով «առանց ավելրդ թփրտալու» վճարել հարկերը:

Մեկ այլ քայո պատգամավորիկ, ավելին` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  որոշել է արցախցիներին սովորեցնել, թե ինչպես անել հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր: Այս ինքնագոհ երեւույթին երեւի  պետք է մեկնումեկը բացատրի, որ երբ նա դեռ չէր կարող հոդաբաշխ արտաբերել հանրահավաք բառը, արցախցիները  տասնյակ-հազարավոր հանրահավաքներ էին կազմակերպում այն ժամանակ ադրբեջանցիների դեմ: Սակայն, եթե պետք լինի, կկազմակերպեն նաեւ ադրբեջանցիներից իրենց հակահայ էությամբ քիչ տարբերվող, իրենց հայ կոչող որոշ անձանց դեմ:  

Մի խոսքով, երկրի կառավարելիության աստիճանը մոտենում է զրոյի: Ինչքան կդիմանա Հայաստանը այսպես իներցիայով ապրելու պայմաններին, ցույց կտա ժամանակը, որը, սակայն աշխատում է Նիկոլի դեմ:

Ա. Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ