24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիա չարիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնության դեմ պայքարի ներքո քողարկված ցեղասպանություն ՝ այս անգամ հոգևոր հարթության վրա

Տրոյան ուսումնասիրող հանրահայտ գիտնական Հենրիխ Շլիմանը մի կարևոր միտք է հայտնել. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»։

Այսպիսի բարձր գնահատականները հայ ազգի և հայկական քաղաքակրթության նկատմամբ, հավանաբար, անարձագանք չպիտի մնային: Եվ այսօր մի ազգ, որն իր նախաքրիստոնեկան պատմական ժամանակներից մինչև օրս ունեցել և ունի Ընտանիքի բարձր մոդել՝ իր հոգևոր , ազգային-քրիստոնեական արժեքներով, կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ. արևմուտքից պարտադրվում է ստամբուլյան կոնվենցիա կոչված չարիքը: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ բռնության դեմ պայքարի ներքո քողարկված ցեղասպանություն ՝ այս անգամ հոգևոր հարթության վրա: Դրա բովանդակությանը խորաթափանց մարդիկ արդեն ծանոթ են, հարկ չկա գրելու:

Բայց բռնության դեմ՝ իբրև թե պայքարող եվրաչինովնիկներին մի հարց ունեմ. որտե՞ղ էին ձեր պետությունները, երբ Հայկական բարձրավանդակում՝ իր պատմական հայրենիքում բնաջնջվում էր աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը կրող ազգը՝ հայը: Որտե՞ղ էիք, երբ միևնույն ժամանակահատվածում սրի էին քաշվում աշխարհի հնագույն քաղաքակրթությունները ստեղծած մյուս ազգերը՝ հույներն ու ասորիները: Ի վերջո, ինչու՞ ոչ մեկիս լսելի չէ ձեր կողմից հնչող «բռնության ձայնը» ,  երբ այսօր Մերձավոր Արևելքում ՝ Շանգալում վտանգված է մեր եղբայր եզդի ժողովրդի գոյությունը, վտանգված են Քրիստոսի լեզվով ՝ արամեերենով խոսող ասորիները, ալավիները …

Իհարկե, այս ամենը ձեզ չի վերաբերում: Այս ամենի հետ կապված շրջանցելի են բոլոր միջազգային կոնվենցիաները: Իսկ այն, ինչն ուղղված է մարդկության և աստվածային արարչագործության դեմ, չգիտես ինչու, դիտարկվում է որպես «համամարդկային արժեք»: Հիշեցնեմ, որ եվրոպական արժեքներ ասվածից անգամ դուք՝ եվրոպացիներդ եք հեռացել:

Ինձ համար Եվրոպան Բախն է, Բեթհովենն  է, Գյոթեն է և բազմաթիվ մեծերն են: Կարդացեք նրանց մտքերը Աստվածաշնչի մասին, գուցե դարձի գաք: Իսկ հակամարդկային ու ապազգային որևէ դրսևորում տեղ չի ունենալու մեր երկրում, չենք թողնելու:

Հայաստանը եղել է ու պիտի մնա այն Սուրբ օրենքների երկիրը, որը հիշատակվում է շումերական արձանագրություններում: 
#ՈչԵնքԱսումՍտամբուլյանԿոնվենցիային

Հասմիկ Պողոսյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ