26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայկո, հրաժարվիր եւ գնա, սա քո Պրագան չի, սա Երեւանն է»

«Այսօր մեր ոչ բարով քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած դերասանն ասում է. «Որպեսզի աղբահանությունը  լավանա, պետք է տեխնիկա եւ մարդիկ»:Նման անտաղանդին լավ ո՞նց էլի,ո՞նց ընտրեց էս մեր քաղաքը», – ասել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը.

 «Իր հարցազրույցում դերասանը ասում է, որ 20-25 տարվա   խնդիրները    իրեն են  վերագրում  եւ ինքը կապ  չունի,  բայց ընտրվելուց գիտերԱզիզյանների սերիալն ա  կնկարվի, փողը կստանա, կգնա:

 Ո՛չ, պարոն դերասան, դու պատասխան ես տալու քո այդ  պաշտոնին բոլոր  չարածների համար, պատասխան ես  տալու նրահամար, որ լավ իմանալով, որ դու անկարող ես լուծել որեւէ խնդիր գլխիցդ մեծ խոստումներ էիր տալիս մեր  քաղաքի ընտրողներին: Ջերմաստիճանը բարձրանում ա եւ եթե 40 աստիճանին խոլերան թակեց  երեւանցու դուռը  էս անգամ դու եւ քեզ էդ պաշտոնին առաջադրողը զգալու եք, թե ինչ բան է իրական ժողովրդի ուժը»:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահը զգուշացրել է. «Ու ասեմ քո գնալով չես պրծնելու քո հետ պետք է  գնա  «Իմ Քայլը» կոչված դաշինքը ներկայացնող ողջ կազմը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ