16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Ցավում եմ, Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով. ԲԴԽ անդամի թեկնածու

43.thumb

Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստի ընդմիջմանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը ցավ հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված, որը վերաբերում էր իր՝ ԲԴԽ անդամ դառնալու հնարավորությանը։ 

 

Նշենք, որ Տավարացյանը ինն ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել և հրաժարվել էր ԲԴԽ անդամի պաշտոնից։ Սակայն օրերս դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ ցանկություն հայտնելով պահպանել անդամի պաշտոնը։ ԲԴԽ-ից այն չեն մերժել։

Այս առնչությամբ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր՝ եթե Տավարացյանը երդվեց, ապա դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Ես Արփինե Հովհաննիսյանին միշտ բարձր եմ գնահատել։ Այսօր էլ բարձր եմ գնահատում։ Նրա հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով։ Ես չգիտեմ՝ ում հետ ինչ կապերի մեջ կլինի, կոնկրետ ինձ հետ մրցակցող դատավորներից որ մեկի հետ ինչ կապերի մեջ կարող է լինել։ Ինձ զարմացրել է նրա հայտարարությունը», – ասաց Տավարացյանը։

Վճռաբեկ դատարանի դատավորը շեշտեց, որ ինքը ԲԴԽ դիմում է ներկայացրել, որտեղից իրեն պատասխանել են, որ կարող է ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնել Դատավորների ընդհանուր ժողովում երդվելուց հետո միայն։

Բարձրագույն դատական խորհրդում Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնի 3 անդամ։

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ