18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է. Լիդիան Արմենիա

Սևանի մասին այս օրերին շատ է խոսվում: Տեսակետ կա, որ խնդրի պատճառը ձկնաբուծությունն է, շրջակայքի բնակավայրերի և օբյեկտների չմաքրվող կեղտաջրերը:

Կարծում ենք՝ պատճառների մասին պնդումները պետք է հիմնված լինեն առնվազն ամիսների լուրջ գիտական ուսումնասիրությունների վրա և ունենան գործողությունների համապասխան պլան։ Ու քանի դեռ դա չի արվել, դժվար է ասել, թե որն է տեղի ունեցողի հիմնական պատճառը: Թեև Սևանի համալիր խնդիրները նույնիսկ անզեն աչքով ակնհայտ են: Բայց դրանք գիտական հիմքով բացահայտելու ու լուծելու փորձեր չենք նկատում, համենայնդեպս այդպիսի փորձերի մասին չի խոսվում:

Փոխարենը տարիներ շարունակ խոսվել է Սևանի վրա Ամուլսարի հիպոթետիկ, գոյություն չունեցող «ազդեցության» մասին՝ առանց որևէ փաստի, փոխանակ՝ Սևանի իրական խնդիրները լուծելու: Սա այն դեպքում, երբ Լիդիանը ահռելի գիտական ուսումնասիրություն է անցկացրել, որը բացառել է նման ազդեցությունը: Ու մինչ ոմանք մութ սենյակում գոյություն չունեցող սև կատու են փնտրում, Սևանը կանաչում է:

Լիդիան Արմենիա ընկերություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ