16 Հուլիսի, Երեքշաբթի, 2019

Սերժին թիվ 1 մերժողը նույնիսկ Սերժի մամուլի հաղորդագրություններն է copy-past անում. Հրապարակ

35684_10-nikol-serj_M

Այսօր համացանցում տեղադրվել է 2012թ.-ի ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի և 2019 թ.-ի ՀՀ վարչապետի լրատվականի հաղորդագրությունները։ 2012 թվականին Սերժ Սարգսյանն էր եղել Սինգապուրի բուսաբանական այգում, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվությունը միայն անուններն ու պաշտոններ էր փոխել ու մեկ էլ աննշան կոսմետիկա․  

2012 թվականի Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվությունն այսպիսին էր․

Պետական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» անվանակոչության արարողությանը։ Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարջրաստիճան հյուրերի և անվանի գործիչների։ Վերոնշյալ արարողակարգին Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ․ «Վանդա միսս Ջոակիմ»անունը կրող խոլորջի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա Արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է՝  ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը։ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյանը) ծնվել է 1854 թ, ապրելի 7-ին Սինգապուրում՝ Բարսեղև Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում։

2019 թվականի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի լրատվությունն այսպիսին էր․

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  տիկին Աննա Հակոբյանը այցելել են Սինգապուրի Բուսաբանական այգի։ Այստեղ տեղի է ունեցել ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անվանակոչության արարողությանը։

Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների։

Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի  մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ․ «Վանդա միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որ հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա Արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է՝  ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը։ Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյանը) ծնվել է 1854 թ, ապրելի 7-ին Սինգապուրում՝ Բարսեղև ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում։

Տեքստերի նկարները սլայդում։

Այդ առթիվ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է արել․

Vahram Petrosyan- Բանից պարզվում ա, Սերժին թիվ 1 մերժողը նույնիսկ Սերժի մամուլի հաղորդագրություններն ա copy-past անում։ Գտեք 10 տարբերությունը 2012թ.-ի ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվականի և 2018 թ.-ի ՀՀ վարչապետի լրատվականի հաղորդագրությունների միջև։

Բայց ամենաբոցն է նա, որ Սինգապուրի բուսաբանական այգում հիմա իրար կողք կողքի փոշոտում ու ծաղկում են Սերժն ու Նիկոլը, դե ծաղիկներն էլի։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ