26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի թագավոր ախպերն է. Հրապարակ

Կար ժամանակ, երբ Սամվել Ալեքսանյանը կոկորդ էր պատռում, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իրենց հետ է, շատերը հավատում, շատերն էլ չէին հավատում․ «Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, ուզում ա ցույց տա, որ ընդդիմությունա, բայց թող իրեն չճղի՝ ինքը մեր ախպերնա»,- ասում էր Սամվել Ալեքսանյանը։  Երբ լրագրողները հարցնում էին․ կարո՞ղ եք ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ հետ է՝ արձագանքում էր․ «Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Դե թող գա ապացուցի ինքը: Ինքը ասում ա՝ օդից կախված լուրերով»: Վերջում էլ վստահեցնում էր․ «Բնական ա, դեմներս ընտրություն ա, Նիկոլ Փաշինյան համայնք իրար հետ ընտրություն անենք, դրա համար ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր հետ ա, մեր ախպերն ա, բայց իզուր թող տենց բաներ չանի»:

2016 թվականն էր։

Նիկոլ Փաշինյանը  օլիգարխներից ամենաշատը Սամվել Ալեքսանյանին էր մեղադրում։ Ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունը հիշենք  ԱԺ-ում՝ կապված  Ալեքսանյանի նախկին աշխատակից  Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանության հետ: Նիկոլ Փաշինյանն ասում էր․  «Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով՝  հաշվի առնելով այն, որ Ձկնկուլը եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը»: Սամվել Ալեքսանյանը պատասխանում է․ «Ի՞նչ մեղադրանքներ, խի պետք ա ինձ հետ կապվի՞ որ, Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»։

Երբ ախպոր մասին լուրը հասել էր Նիկոլ Փաշինյանին, այսպիսի գրառում էր արել ՀԱԿ խմբակցության պատգամավորը․ (17/03/2016թ )

«Կարդացի Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը: Փաստորեն Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխները սկսել են մտմտալ իրենց ապագայի մասին:

Այսօր ասում են, որ ես իրենց ախպերն եմ, վաղը կասեն, իրենց մեծ ախպերն եմ, ավելի ուշˋ իրենց թագավոր ախպերն եմ: Եվ այսպես շարունակ:)

Հ.Գ. ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն:))))»։

Հիմա այսօր լսում ենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, երբ դպրոցում մի դասարան էին կոչել Ալեքսանյանի  անունով, լրագրողներով «խեղճին ուտում», նախագահին ինչ ասես, ասում էին։  Նիկոլ Փաշինյանի օրոք Սամվել Ալեքսանյանը դարձավ «Մանթաշյանց ասպետ»։ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը, իմ բառերը չեն։ Գիտեք, թե դա ինչ լուրջ կոչում է։ Փաշինյանը կասի՝ ես կապ չունեմ, ես այստեղ չեմ, տվողը ես չեմ։ Դե դուք գիտեք ձևը։ Եթե մարդ կա, որ կհավատա, կհիշեցնեմ Սամվել Ալեքսանյանի բառերը՝ Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի։  

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Ալեքսանյանին, որ ժամանակին ասում էր՝ ախպերներ ենք, չէինք հավատում։ Իր ժեստով Փաշինյանն ապացուցեց, որ Սամվել Ալեքսանյանն իր թագավոր ախպերն է։ Թագավոր ախպերներով։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ