25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրթության նախարարը գաստրոնոմ-դեգուստատոր վարչապետին՝ Խորենացու ողբով

«Հայաստանը «վետերոկ» չէ, որ ընդունես ու հետո հանձնես:

Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց տենց էլ չի հասկացել, որ վետերոկի վարիչ չի եղել: «Հայաստանն ընդունել եմ…»: Մարդը տասը տարի եղել է պետության ղեկավար, բայց չափման միավորը «լիքը սառնարանն է, ռեստորանն ու խորովածանոցը` Պռոշյանում…»,-ֆեյսբուքյան հանրագրում այսպիսի ցնցող մեկնաբանությամբ է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Լավատես լինելու դեպքում հույս է արթնանում, թե սուպերնախարարը ոչ այնքան «դուխով» կարգավիճակում թերեւս անհարմար է զգում ուղիղ դիտողություն անել իր ղեկավարին, փորձում է ակնարկով հանդիմանել  գործադիրի պաշտոնը երկրի գլխավոր գաստրոնոմ-դեգուստատորի հետ շփոթած, Հանրապետության հրապարակը խորովածանոց դարձնող, «քաղաքացու օրը» խորոված-խաշի դիսկուրսի վերածող, «դինջացնող թանի« ու «դիետիկ բուլկիների», «փախլավայի» սիրահար վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հակառակ դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Որքան արդիական է Խորենացու ողբը: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ