26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ». Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք` ովքե՞ր: Եթե մենք ասելով՝ քեզ ու Նիկոլին նկատի ունես, իհարկե, չեք հաղթել։

Նախ դուք ի՞նչ կապ ունեք 90 ականների, ապրիլյան հաղթանակի հետ։ Երկրորդ՝ եթե նկատի ունես, որ Հայաստանն ու Արցախը չեն հաղթել, բա եթե չեն հաղթել, շեֆդ ո՞նց է գնում Արցախ: Հենա Ալիևը կգնար էլի…

Իսկ եթե նկատի ունես 800 հեկտարն, ասեմ. երբ դու ու Նիկոլը 1 հեկտար կազատագրեք էն ժամանակ կխոսեք։ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ՝ 800 չէ, այլ 800 հազար հեկտար տարածք է ազատագրվել: Չնայած՝ ում եմ ինչ ասում, Դուք հազիվ Ալիևին կիրթ և նորմալ համարեք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ